Վահե Օշական արմտ. հայ.՝ Վահէ Օշական | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1922[1] |
Ծննդավայր | Պլովդիվ, Բուլղարիայի թագավորություն |
Վախճանվել է | հունիսի 30, 2000 (77 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրականագետ և գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Լիբանան |
Կրթություն | Մելքոնյան կրթական հաստատություն (1933), Սեն Ջորջ քոլեջ (1939) և Փարիզի արվեստների ֆակուլտետ (1951) |
Կուսակցություն | ՀՅԴ |
Աշխատավայր | Միջազգային քոլեջ, Բեյրութ, Բեյրութի ամերիկյան համալսարան, Հայկազյան համալսարան, Փենսիլվանիայի համալսարան, Մակքուորի համալսարան[3], Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Բագին և Արցախի պետական համալսարան |
Վահե Օշական Վիքիդարանում | |
Vahe Oshagan Վիքիպահեստում |
Վահե Օշական (արևմտահայերեն՝ Վահէ Օշական, (հոկտեմբերի 9, 1922[1], Պլովդիվ, Բուլղարիայի թագավորություն - հունիսի 30, 2000, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), սփյուռքահայ բանաստեղծ, արձակագիր։
Հակոբ Օշականի որդին է։
Վահե Օշականը ծնվել է Բուլղարիայի Ֆիլիպե քաղաքում (այժմ՝ Պլովդիվ), գրող Հակոբ Օշականի ընտանիքում։ 1933 թվականին ավարտել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունը, 1939 թվականին՝ Երուսաղեմի անգլիական Սեն Ջորջ քոլեջը, 1951 թվականին՝ Սորբոնի համալսարանը։ 1960-1975 թվականներին դասախոսել է Բեյրութի ամերիկյան միջազգային քոլեջում, 1962-1975 թվականներին՝ ամերիկյան համալսարանում, 1972-1975 թվականներին՝ Հայկազյան քոլեջում, եղել է հայագիտական բաժնի տնօրենը, 1976-1982 թվականներին՝ Ֆիլադելֆիայի Փենսիլվանիա համալսարանի հայագիտության ամբիոնում, 1985-1988 թվականներին՝ Քալիֆորնիայի Բերքլի համալսարանում[4]։ Եղել է ՀՀԴ կուսակության «Բագին» ամսաթերթի խմբագրական կազմում։ 1987 թվականին հիմնել և խմբագրել է «Լաստ» բանաստեղծական ու քննադատական անգլերեն տարեգիրքը։ Խմբագրել է «Քրիստափոր Միքայէլեան. Ամբողջական երկեր» (1990) հատորը և Հակոբ Օշականի «Երեք թատերախաղերը » (1991)։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահե Օշական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահե Օշական» հոդվածին։ |
|