Վանգերբերգը (գերմ.՝ Wangerberg) գյուղական բնակավայր է Լիխտենշտայնում` ընդգրկված Տրիզենբերգ համայնքի սահմաններում։ Փոստային ինդեքսն է` 9497։
Գյուղը տեղակայված է Հռենոսի աջ ափին՝ Տրիզեն բնակավայրից 0.5 կմ հեռավորության գտնվող բլրի վրա․ վերջինից անջատվում է անտառային զանգվածներով[1]։
Բնակավայրի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 565 մ[2]։
Վանգերբերգի տարածքով է անցնում, այսպես կոչված, «փախուստի ճանապարհը» (գերմ.՝ Flüchtlingsweg). երկրորդ աշխարհամարտի ժամանակ նախատեսվել էր Լիխտենշտայնի տարածքով գերմանացիների կամ դաշնակիցների զորքերի անցումի դեպքում իշխանության ամբողջ բնակչությունը փախցնել և ապաստանել Ալպերում[3]։
1933 թ․ Վանգերբերգի բնակիչ Մայնրադ Շեդլերը այստեղ հիմնադրել է մինչև հիմա գոյություն ունեցող անասնաբուծական ընկերությունը[4]։
Առաջին «Weilerfest» երաժշտական փառատոնը տեղի ունեցել Վանգերբերգում 2009 թ․ հունիսի 18-ին[5]։