Վանեսա Էսլեր իտալ.՝ Vanessa Hessler | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1988[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ազգություն | իտալա-ամերիկացի |
Կրոն | Կաթոլիկություն |
Մասնագիտություն | դերասան ֆոտոմոդել |
Ակտիվ շրջան | 2005 — մինչ օրս |
Վանեսա Էսլեր (իտալ.՝ Vanessa Hessler, հունվարի 21, 1988[1], Հռոմ, Իտալիա), իտալացի դերասանուհի և ֆոտոմոդել։
Նկարահանվել է հանրահայտ «Աստերիքսն Օլիմպիական խաղերին» ֆիլմում՝ որպես Իրինա արքայադստեր դերակատար[2]։
Վանեսա Էսլերը ծնվել է 1988 թվականի հունվարի 21-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Նրա մայրը եղել է իտալուհի, իսկ հայրը՝ ամերիկացի։
Հռոմում նա ապրել է 8 տարի, այնուհետև հոր հետ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Վաշինգտոն։ 2002 թվականին Վանեսան վերադարձել է Իտալիա՝ ֆոտոմոդելի կարիերան սկսելու նպատակով։
Վանեսան հանդիսանում է եվրոպական «Alice DSL» ապրանքանիշի գլխավոր դեմքը։ 2008 թվականին նկարահանվել է «Աստերիքսն Օլիմպիական խաղերին» ֆիլմում։
2007 թվականին 19 տարեկան հասակում նա սկսել է հանդիպել Լիբիայի առաջնորդ Մուամմար ալ-Կադդաֆիի որդու՝ Մութազիմ Բիլլա ալ-Կադդաֆիի հետ։
Նրանց հարաբերությունները տևել են 4 տարի. մինչ Լիբիայում քաղաքացիական պատերազմի բռնկումը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վանեսա Էսլեր կատեգորիայում։ |