Վաչե Զելա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1939[1][2] Լյուշնյա, Ալբանիա |
Երկիր | Ալբանիա |
Մահացել է | փետրվարի 6, 2014[1] (74 տարեկան) Բազել, Շվեյցարիա[3] |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ և կիթառ |
Կրթություն | Qemal Stafa High School? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Vaçe Zela Վիքիպահեստում |
Վաչե Զելա (անգլ.՝ Vaçe Zela, ապրիլի 7, 1939[1][2], Լյուշնյա, Ալբանիա - փետրվարի 6, 2014[1], Բազել, Շվեյցարիա[3]), ալբանացի երգչուհի[4]։ Երաժշտական գործունեությունն սկսել է վաղ հասակից։ 1962 թվականին Ալբանական երաժշտական փառատոնի (Festivali i Këngës) առաջին մրցանակակիր։ Ալբանիայի վաստակավոր արտիստ (1973), Ալբանիայի ժողովրդական արտիստ (1977)։ 2002 թվականին Ալբանիայի նախագահ Ալֆրեդ Մոյսիուի կողմից արժանացել է «Ազգային պատվո շքանշանի»։ Մինչև մահ՝ 2014 թվական, ապրել է Շվեյցարիայում։
Վաչե Զելան ծնվել է 1939 թվականին Լյուշնյայում։ Նրա երաժշտական տաղանդը դպրոցում նկատել են ուսուցիչները։ Նրա արհեստավարժությունը դրսևորվել է ոչ միայն երաժշտության, այլ նաև նկարչության և թատրոնի մեջ։ Տասը տարեկան հասակում սկսել է երգել Մուզեքե շրջանի ժողովրդական երգերը։ Նա հաճախ երգում էր Լյուշնյայի այգիներում՝ գրավելով անցորդների ուշադրությունը։ Շուտով նա մասնակցում է քաղաքում կազմակերպված փոքրիկ համերգին, չնայած ծնողները դեմ էին դստեր ընտրած ուղուն։ Զելան մեկնում է Տիրանա՝ սովորելու հեղինակավոր արվեստի դպրոցում, բայց չի ընդունվում։ Հաճախում է Քեմալ Ստաֆա ավագ դպրոց, որտեղ սովորում է կիթառ նվագել[5]
Զելան հանդես է եկել Զինվորական երաժշտական համույթում (ալբ․՝ Ansambli i Ushtrisë), Պետական համույթում (ալբ․՝ Ansambli Shtetëror), Երգի և պարի համույթում (ալբ․՝ Ansambli i Këngëve dhe Valleve) [փա՞ստ]:
Արժանացել է նաև միջազգային մրցանակների՝
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաչե Զելա» հոդվածին։ |
|