Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վասիլե Մոկրանյաց | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Василије Мокрањац |
Ծնվել է | 1923 սեպտեմբերի 11 Բելգրադ |
Երկիր | Հարավսլավիա |
Մահացել է | մայիսի 27, 1984 Բելգրադ | (տարիքը 60)
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Բելգրադի արվեստի համալսարան |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Vasilije Mokranjac Վիքիպահեստում |
Վասիլե Մոկրանյաց (սերբ.՝ Василије Мокрањац, 11 սեպտեմբերի, 1923, Բելգրադ - 27 մայիսի, 1984, Բելգրադ), սերբ կոմպոզիտոր, երաժշտական մանկավարժ, Բելգրադի երաժշտության ակադեմիայի պրոֆեսոր (1965), Սերբիայի գիտության ու արվեստների ակադեմիայի իսկական անդամ (1976 թվականից)։
Վասիլե Մոկրանյացը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 11-ին Բելգրադում՝ երաժիշտների ընտանիքում։ Հայրը՝ թավջութակահար Յովան Մոկրանյացը (1888-1956), Բեկգրադի ֆիլհարմոնիայի հիմնադիրներից մեկն է։ Նա հայտնի կոմպոզիտոր Ստեվան Մոկրանյացի ազգականն էր։ Վասիլե Մոկրանյացի մայրը՝ Ելենա, որ չեխական ծագում ուներ, նույնպես թավջութակահար էր։
1947 թվականին ավարտել է Բելգրադի երաշխտության ակադեմիայի դաշնամուրի դասարանը (սովորել է Էմիլ Գայեկի դասարանում), 1951 թվականին՝ կոմպոզիցիայի դասարանը (սովորել է Ստանոյլո Ռաիչիչի դասարանում)։
1947-1951 թվականներին դասավանդել է Բելգրադի «Իոսիպ Մարինկովիչ» երաժշտական դպրոցում, իսկ 1952-1956 թվականներին՝ «Մոկրանյաց» երաժշտական դպրոցում։ 1965 թվականից Բելգրադի երաժշտության ակադեմիայի կոմպոզիցիայի դասարանի պրոֆեսոր է։
1967 թվականից Սերբիայի գիտության ու արվեստների ակադեմիայի անդամ է, 1976 թվականից՝ իսկական անդամ։
1984 թվականին կյանքն ավարտել է ինքնասպանությամբ՝ դուսր նետվելով չորրորդ հարկի բնակարանի պատուհանից։ Ինքնասպանության պատճառներն այդպես էլ չեն պարզվել։ Վաղաժամ մահվան պատճառով կոմպոզիտորի շատ գործեր մնացել են անավարտ։
Վասիլե Մոկրանյացը 20-րդ դարի երկրորդ կեսի Սերբիայի ամենահայտնի երաժշտական կատարողներից է։ Թեև Վասելե Մոկրանյացին առաջին հերթին համարում են մի շարք սիմֆոնիաների հեղինակ, նա հասցրել է ստեղծել նաև դաշնամուրային երաժշտություն, ինչպես նաև երաժշտություն է գրել թատերական ներկայացումների ու կինոնկարների համար։
Վասիլե Մոկրանյացի համար բնութագրական է հակումը դեպի գործիքային ժանրերը։ Նրա ստեղծագործություններին հատուկ են երաժշտական լեզվի ազգային առանձնահատկութոյւնները, նեոռոմանտիզմի տարրեի գործածումը և այլն։
Արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ մայրաքաղաքային «Sterija» թատրոնի մրցանակ, հարավսլավական ռադիո- և հեռուսատեսային մրցանակ, ինչպես նաև 1976 թվականին արժանացել է Սերբիայի Սոցիալիստական հանրապետության «Հուլիսի յոթի» մրցանակի կյանքում ունեցած իր նշանակալի ձեռքբերումների համար։