Վասիլե Վոյկուլեսկու | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1884[1][2] |
Ծննդավայր | Պիրսկով, Buzău County, Ռումինիա[3] |
Վախճանվել է | ապրիլի 26, 1963[1][2] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիա[3] |
Մասնագիտություն | բանաստեղծ, բժիշկ-գրող և վիպասան |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Կրթություն | Բուխարեստի համալսարան և Gheorghe Lazăr National College? (1902)[3] |
Vasile Voiculescu Վիքիպահեստում |
Վասիլե Վոյկուլեսկու (ռումիներեն՝ Vasile Voiculescu, հոկտեմբերի 27, 1884[1][2], Պիրսկով, Buzău County, Ռումինիա[3] - ապրիլի 26, 1963[1][2], Բուխարեստ, Ռումինիա[3]), ռումինացի գրող, պոետ, դրամատուրգ, կրոնական մտածող և բժիշկ[4]։
Ծնվել է 1884 թվականի նոյեմբերի 27-ին Բուզեու գավառի Պիրսկով գյուղում[5] Կոստակե և Սուլտանա Վոյկուների ընտանիքում[6]։ Վասիլեի հայրը երիտասարդ ժամանակ շրջիկ վաճառական էր, պապը՝ նպարեղենի խանութ ուներ[5]։
Սովորել է Պիրսկովի դպրոցում, այնուհետև Բուզեուի Ալեքսանդր Խիժդեուի անվան և Բուխարեստի Գեորգի Լազարի անվան քոլեջներում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել է սկզբում Բուխարեստի համալսարանի բանասիրության և փիլիսոփայության ֆակուլտետ, սակայն քիչ ժամանակ անց տեղափոխվել է բժշկական ֆակուլտետ, որն ավարտել է 1909 թվականին։
1910 թվականի փետրվարի 21-ին ամուսնացել է Մարիա Միտեսկուի հետ (մահացել է ուղեղի կաթվածից 1946 թվականին), ում հետ ունեցել է 5 երեխա։
Բժշկական գործունեությամբ սկսել է զբաղվել Գորժ գյուղում։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գլխավորում էր շարժական հոսպիտալը։ Միևնույն ժամանակ հաճախում էր Ալեքսանդր Վլախուցեի գրական երեկոներին[4]։ 1916-1943 թվականներին հրատարակել է բանաստեղծությունների 8 ժողովածու[5]։
1920-ական թվականներից Վոյկուլեսկուի ստեղծագործությունները ձեռք բերեցին կրոնական ուղղվածություն[4]։ Ինչպես ասում էր գրողը, եթե նա բժիշկ չդառնար, կընտրեր քահանայի մասնագիտությունը[6]։
1920 թվականին անդամակցել է Ռումինիայի գրողների միությանը։
Կոմունիստների՝ իշխանության գլուխ գալուց հետո՝ 1947 թվականից նրան այլևս չէին տպագրում։ Միայն Վոյկուլեսկուի մահից հետո՝ 1964 թվականին, տպագրվեց նրա «Վերջին, Շեքսպիրի հորինված սոնետները Վ․ Վոյկուլեսկուի երևակայական թարգմանությամբ» բանաստեղծությունների ժողովածուն, իսկ 1966 թվականին՝ «Захей слепой» վեպը։
1958 թվականին ձերբակալվում է «Անկեզ մորենի» կրոնական խմբակի այլ մասնակիցների հետ և դատապարտվում 4 տարվա ազատազրկման։
Բանտարկության ժամանակ առողջական խնդիրներ են առաջանում և ազատ արձակվելուց մեկ տարի անց՝ 1963 թվականի ապրիլի 26-ին, մահանում է[4]։
1993 թվականին հետմահու ընտրվել է Ռումինիայի ակադեմիայի անդամ[7]։
Վոյկուլեսկուի ստեղծագործությունները, ըստ ռումիանացի քննադատների, մոտ են ավանդական բանաստեղծների աշխատանքներին, որոնք շարունակում էին 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի ռումինական պոեզիայի ավանդույթները[5]։
Ավելի նշանակալի են համարվում գրողի հետմահու հրատարակված գործերը[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլե Վոյկուլեսկու» հոդվածին։ |
|