Վարդագույն քվարցե ձու | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1899 |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | մասնավոր հավաքածու |
Հավաքածու | անհայտ |
Բարձրություն | 305 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Վարդագույն քվարցե ձու» (ռուս.՝ Розовое кварцевое яйцо), ոսկերչական զատկական ձու, որը պատրաստվել է Կարլ Ֆաբերժեի ընկերությունում 1899 թվականին[1]։ Վարպետ-ոսկերիչը Միխայիլ Պերխինն է[2]։ Պատվիրատուի և առաջին սեփականատիրոջ մասին պատմությունը ցայսօր լռում է։
Այսօր «Վարդագույն քվարցե ձու» ոսկերչական ձու-ժամացույցը գտնվում է մասնավոր հավաքածուում (Մոսկվա, Ռուսաստան)[3]։
«Վարդագույն քվարցե ձու» ոսկերչական ձուն պատրաստված է ոսկուց, քվարցից և օնիքսից։ Զարդարված է արծաթով, պլատինով, սուտակներով, ադամանդներով։ Հորինվածքը շատ նման է կայսերական «Շուշանների փունջ»[3] ոսկերչական ձվին, որը 1899 թվականին Նիկոլայ II կայսրն էր պատվիրել։ «Վարդագույն քվարցե ձուն» ստեղծվել է սկահակի տեսքով, որի գագաթին տեղադրված է շուշանների փունջը՝ պատրաստված խալցեդոնից։ Ցողուններն ու տերևները պատրաստված են ոսկուց, իսկ վարսանդները ադամանդակուռ են։ Ձվի գագաթներն իրար են միացնում տասներկու ոսկե զոլեր, որոնք ձուն բաժանում են համապատասխան թվով ժամերի[4]։ Ժամացույցի սլաքը նետի տեսքով է պատրաստված, որը դուրս է գալիս աղեղից։ Այն ադամանդակուռ է։ Ոսկերչական ձուն տեղադրված է օնիքսից պատրաստված տակդիրի վրա՝ զարդարված ոսկով և ադամանդներով[5]։ Վրան նշված է ստեղծման տարեթիվը՝ «1899»[4]:
Քանի որ այս ձուն իրենից ներկայացնում է ժամացույց և աշխատող մեխանիզմ, չի պարունակում անակնկալ[1]։
«Վարդագույն քվարցե ձու» ոսկերչական ձու-ժամացույցը պատրաստվել է Սանկտ Պետերբուրգում[2]՝ Կառլ Ֆաբերժեի ոսկերչական տանը 1899 թվականին։ Առաջին գնորդի կամ պատվիրատուի մասին որևէ վկայություն չի պահպանվել։
Այսօր գտնվում է մասնավոր հավաքածուում[3]։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վարդագույն քվարցե ձու կատեգորիայում։ |