Վարդինե Օհանյան | ||
| ||
---|---|---|
հունվարի 22, 2020 - օգոստոսի 10, 2020 | ||
Կրթություն՝ | Հայկազյան համալսարան և Լիբանանի համալսարան[1] | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | հունվարի 1, 1984[1] (40 տարեկան) կամ 1980 | |
Ծննդավայր | Բուրջ Համուդ, Լեռնային Լիբանան, Լիբանան կամ Բուրջ Համուդ, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան[1] | |
Քաղաքացիություն | Լիբանան |
Վարդինե Օհանյան (արաբ․՝ فارتي اوهانيان, հունվարի 1, 1984[1] կամ 1980, Բուրջ Համուդ, Լեռնային Լիբանան, Լիբանան և Բուրջ Համուդ, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան[1]), հայ քաղաքական և պետական գործիչ Լիբանանում, Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նախարար (2020), «Զվարթնոց» հատուկ կարիքների կենտրոնի նախկին տնօրեն[2][3][4]։
Վարդինե Օհանյանը ծնվել է 1984 թվականի հունվարի 1-ին, Լեռնային Լիբանանի մարզի Բուրջ Համուդ քաղաքում[5] civilnet[4]։ Եղել է «Զվարթնոց» հատուկ կարիքների կենտրոնի տնօրենը[2][3][4]։ Հաճախել է «Ազգային Եղիշե Մանուկյան» քոլեջ, երկրորդական կրթությունն ստացել է «Ազգային Լևոն և Սոֆիա Հակոբյան» քոլեջում[4]։ Ավարտել է Լիբանանի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը։ Ունի մագիստրոսի աստիճան[4]։ Անդամակցել է ՀՄԸՄ-ին[4]։
2020 թվականի հունվարի 22-ին ՀՅԴ-ի կողմից առաջադրվել և Լիբանանի վարչապետ Հասսան Դիաբի կողմից նշանակվել է Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նախարար[2][3][4]։
Ամուսինն է՝ ճարտարագետ Արա Գևորգյանը[5], ունի երկու զավակ[4]։