Վել Էյվերի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1924[1] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 12, 2009[2][1] (85 տարեկան) կամ դեկտեմբերի 5, 2009[3] (85 տարեկան) |
Մահվան վայր | Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Ամուսին(ներ) | Margot Stevenson? |
Սեպուհ Տեր-Աբրահամյան առավել հայտնի Վել Էյվերի անվամբ (հուլիսի 14, 1924[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - դեկտեմբերի 12, 2009[2][1] կամ դեկտեմբերի 5, 2009[3], Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայկական ծագմամբ ամերիկացի բնավորության դերասան, որը նկարահանվել է հարյուրավոր ֆիլմերում և հեռուստահաղորդումներում։ 50 տարվա կարիերայի ընթացքում Էյվերին նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում և 300 հեռոստատեսային էպիզոդներում[4]։
Էյվերին ծնվել է Ֆիլադելֆիայում։ Նրա հայրը՝ Մկրտիչը, և մայրը՝ Արուսյակ Տեր-Աբրահամյանները Ֆիլադելֆիայում ապրող հայեր են եղել։ Հայրը Սեբաստիայից է եղել, որը 1907 թվականին ԱՄՆ է տեղափոխվել։ Հայոց ցեղասպանության ժամանակ նրա պապը՝ Պետրոս Տեր-Աբրահամյանը, որը եղել է Սեբաստիայի Սուրբ Աստավածածին եկեղեցու քահանան, սպանվել է[4]։
Վաղ տարիներին Էյվերին դերեր է կատարել Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ երիտասարդական դաշնակցության կազմակերպած պիեսներում։ Ավարտելով Համաշխարհային երկրորդ պատերազմում ԱՄՆ օդային ուժերում իր ծառայությունը՝ վերադարձել է Ֆիլադելֆիա և ընդունվել է տեղի Բեսսի Հիքսի դրամատիկական դպրոց[5]։
Էյվերին ավելի հաճախ նկարահանվել է ոստիկանների, ազնվականների, մաֆիոզների և նմանատիպ այլ դերերում[6]։
Նա նկարահանվել է «The Twilight Zone» (Մթնշաղի գոտի) հաղորդման «The Night of the Meek» էպիզոդում[7] և Columbo-ի չորս էպիզոդներում՝ «A Friend in Deed» (1974), «Dead Weight» (1971), «The Most Crucial Game» (1972), և «Identity Crisis» (1975)[6]: Էյվերիի այլ դերակատարումներն են «The Untouchables» (Անձեռնմխելիները), «The Fugitive» (Քննիչը), «Gunsmoke» (Զենքի ծուխը), The Asphalt Jungle (Ասֆալտապատ ջունգլին), The Investigators (Քննիչները), Mission: Impossible (Առաքելությունը անհնարին է), Bonanza (Բոնանզա), Daniel Boone (Դենիել Բուն), The Munsters (Մանստերները), Mannix (Մաննիքս), The Odd Couple (Տարօրինակ զույգը), Kojak, Quincy, M.E., Friday the 13th: The Series, Cannon (Հրանոթ) և Law & Order (Օրենք և կարգ)[4]:
Իր նորամուտը ունեցել է Համֆրի Բոգարտի վերջին ֆիլմում՝ The Harder They Fall (1956): Էյբերին նկարահանվել է նաև Ջոն Կասավետիսի հինգ ֆիմերում[6]։
Broadway (Բրոդվեյ) թատրոնում իր դերի շներհիվ Էյվերին հայտնվել է The Front Page (Առաջին էջ) կատակերգությունում[8]։
1953 թվականից մինչև իր մահը Էյվերին ամուսնացած է եղել Մարգո Սթիվենսոնի հետ[9]։ Նրանց դուստրը՝ Մարգո Էյվերին, նույնպես դերասանուհի է[4]։
Էյվերին մահացել է 2009 թվականի դոկտեմբերի 12-ին՝ 85 տարեկանում[5]։
Թվական | Անվանում | Դեր | Նշումներ | Հայերեն անվանում | |
---|---|---|---|---|---|
1956 | The Harder They Fall | Ֆրենկ | Նշված չէ | Այդքան դժվար են ընկնում | |
1957 | Edge of the City | Եղբայր | Քաղաքի ծայրամասում | ||
1958 | The Long, Hot Summer | Ուիլկ | Նշված չէ | Երկար, շոգ ամառը | |
1958 | King Creole | Ռալֆ | Նշված չէ | Կրեոլե արքան | |
1959 | Last Train from Gun Hill | Սթիվ | Գան Հիլլի վերջին գնացքը | ||
1960 | The Magnificent Seven | Հենրի | Հրաշալի յոթնյակը | ||
1961 | Too Late Blues | Միլթ Ֆրիլոբ | Ուշացած բլյուզ | ||
1962 | Requiem for a Heavyweight | Կռվող երիտասարդների ակտիվարարը | Ռեքվիեմ ծանրքաշայինի համար | ||
1963 | Hud | Ջոզե | Հադ | ||
1963 | Love with the Proper Stranger | Շթայն | Սիրավեպ պարկեշտ անծանոթի հետ | ||
1965 | Sylvia | Փաջի Սմիթ | Սիլվիա | ||
1965 | The Hallelujah Trail | Դենվեր բարմեն | Ալելուիայի արահետը | ||
1965 | Satan's Bed | Հայտնի չէ | Սատանայի անկողինը | ||
1966 | Wild Wild Winter | Ֆոքս | Վայրի վայրի ձմեռ | ||
1966 | Nevada Smith | Բակ Մեսոն | Նևեդա Սմիթը | ||
1966 | Assault on a Queen | Թրենչ | Հարձակում թագուհու վրա | ||
1967 | Hombre | Դելգադո | Հոմբրե | ||
1968 | Faces | Ջիմ ՄաքՔարթնի | Դեմքեր | ||
1968 | No Way to Treat a Lady | Բարմեն | Անհնար է շփվել կնոջ հետ | ||
1968 | The Pink Jungle | Ռոդրիգես | Վարդագույն ջունգլին | ||
1968 | The Brotherhood | Ջեյք Ռոթերման | Եղբայրություն | ||
1969 | Machine Gun McCain | Չակ Ռիգան | Գնդացիր ՄաքՔեյնը | ||
1969 | A Dream of Kings | Ֆաթսաս | Թագավորների երազները | ||
1970 | The Traveling Executioner | Ջեյք | Ճամփորդող դահիճը | ||
1971 | Vanishing Point | Ոստիկան | Անհետացող կետ | ||
1971 | The Anderson Tapes | Ռոկկո Պարելի | Անդերսոնի ժապավենները | ||
1971 | Who Says I Can't Ride a Rainbow! | Մարշալը | Ո՞վ է ասել, որ ես չեմ կարող գնալ դեպի ծիածան | ||
1971 | Minnie and Moskowitz | Զելմո Սվիֆթ | Մինին և Մոսկովիցը | ||
1972 | The Legend of Hillbilly John | Կոբարտ | Հիլբիլի Ջոնի լեգենդը | ||
1973 | Black Caesar | Կարդոզա | Սև կեսար | ||
1973 | Papillon | Պասկալ | Պապիլոն | ||
1973 | The Laughing Policeman | Տեսուչ Ջոն Պապաս | Ծիծաղող ոստիկանը | ||
1975 | Russian Roulette | Ռուդոլֆ Հենք | Ռուսական ռուլետկա | ||
1975 | Let's Do It Again | Լեյտենանտ Բոթոմլի | Եկեք նորից դա անենք | ||
1975 | Lucky Lady | Դոլֆ | Հաջողակ տիկինը | ||
1976 | The Killing of a Chinese Bookie | Բելյր Բենոյթ | Չինական բուքմեյքերի սպանությունը | ||
1976 | Harry and Walter Go to New York | Չաթսուորթ | Հարին և Ուոլթերը գնում են Նյու Յորք | ||
1977 | Heroes | Ավտոբուսի վարորդ | Հերոսները | ||
1978 | Up in Smoke | Գործարանի ղեկավար | Ծխի մեջ | ||
1979 | Love and Bullets | Կարուզո | Սեր և փամփուշտներ | ||
1979 | The Wanderers | Պարոն Շարփ | Թափառողները | ||
1979 | The Amityville Horror | Սերժանտ Գիոնֆրիդո | Ամիտիվիլիի սարսափը | ||
1980 | Brubaker | Ուեդնել | Բրուբեյքեր | ||
1980 | Gloria | Սիլլ | Գլորիա | ||
1981 | The Chosen | Ուսուցիչ | Ընտրվածը | ||
1981 | Continental Divide | Ալդերմեն Յաբլոնովից | Մայրցամաքային ջրբաժան | ||
1981 | Choices | Մարզիչ Ռիզո | Ընտրություններ | ||
1981 | Sharky's Machine | Մեննի | Շարքիի մեքենան | ||
1982 | Assignment Berlin | Թալեաթ փաշա | Բեռլինի առաջադրանքը | ||
1982 | Jinxed! | Միլթ Հոուքինս | Անեծք | ||
1983 | The Sting II | Օ՚Մելլի | Խայթոցը II | ||
1983 | Easy Money | Լյուի, բարմեն | Հեշտ գումար | ||
1984 | The Pope of Greenwich Village | Նունզի | Գրինվիչ Վիլիջի պապը | ||
1985 | Too Scared to Scream | Դոկտոր Ռիչարդս | Չափից շատ վախեցած՝ գոռալու համար | ||
1986 | Cobra | Հոլիուել | Կոբրա | ||
1986 | The Messenger | Քլարկ | Սուրհանդակը | ||
1997 | Donnie Brasco | Սանտո Տրաֆիկանտե Կրտսեր | Դոնի Բրասկո | ||
1999 | A Fish in the Bathtub | Էյբ | Ձուկը լոգարանում | ||
2001 | In the Shadows | Կառլո Պիերազզի | Ստվերներում | ||
2004 | Blueberry | Դատավոր | (Ֆիլմի վերջին դերը) | Բլուբերի |
Թվական | Անվանում | Դեր | Նշումներ | Հայերեն անվանում | |
---|---|---|---|---|---|
1953 | Lux Video Theatre | Հենք | Էպիզոդ «One for the Road» (Մեկը ճանապարհի համար) | Լյուքս վիդեո թատրոն | |
1954–1956 | The Big Story | Տեղեկատու | 2 էպիզոդ | Մեծ պատմությունը | |
1955 | Robert Montgomery Presents | Ֆիլիպ Ռեյլի, Բարձրահասակ մարդը | Էպիզոդ «The Tall Dark Man» (Բարձրահասակ մարդը) | Ռոբերտ Մոնտգոմերին ներկայացնում է | |
1956–1958 | Kraft Television Theatre | Ջոն Հարդի / Մաուկ | 2 էպիզոդ | Քրաֆտի հեռուստատեսային թատրոն | |
1956–1958 | Playhouse 90 | Բարմեն | 2 էպիզոդ | Խաղատուն | |
1956–1961 | Armstrong Circle Theatre | Քեռի Սթիվ / Ջո Վարետտի / Նապոլ / Ռոնալդ Լևեսկ / Ջինո Դովելի | 9 էպիզոդ | Արմսթրոնգ Սիրքլ թատրոն | |
1957 | There Shall Be No Night | Գաս Շուման | Հեռուստաֆիլմ | Գիշեր չի լինի | |
1957 | Dick Powell's Zane Grey Theatre | Կարսոն | Էպիզոդ «Proud Woman» (Հպարտ կին) | Դիկ Փաուելի Զեյն Գրեյ թատրոնը | |
1957–1969 | Gunsmoke | "Բալլ" Անդերս/ Տրենտ/ Դորներ / Ջո Նեդլեր | 4 էպիզոդ | Զենքի ծուխը | |
1958 | The Investigator | Հայտնի չէ | 2 էպիզոդ | Քննիչը | |
1959 | The Lineup | Հայտնի չէ | Էպիզոդ «The Frederick Freemont Case» (Ֆրեդերիկ Ֆրիմոնտի գործը) | Լայն-ափ | |
1959 | Border Patrol | Ուեքսի Ուոլտերզ | Էպիզոդ «In a Deadly Fashion» (Մահացու նորաձևության մեջ) | Սահմանապահ | |
1959 | Peter Gunn | Հուդլամ | Էպիզոդ «Protection» (Պաշտպանություն) | Փիթեր Գանն | |
1959 | Mickey Spillane's Mike Hammer | Շերիֆ Ջենքինս | Էպիզոդ «Goodbye, Al» (Հաջողություն, Ալ) | Միքի Սփիլեյնի Մայք Համերը | |
1959 | Johnny Staccato | Կորկի Լյուիս | Էպիզոդ «Viva, Paco!» | Ջոնի Ստակատո | |
1959 | The Lawless Years | «Բոբո» Կոենինգ | Էպիզոդ «The Billy Boy 'Rockabye' Creel Story» | Տարիներ առանց օրենքի | |
1959 | The Play of the Week | Ոստիկանապետ | Էպիզոդ «The Power and the Glory» (Իշխանություն և փառք) | Շաբաթվա պիեսը | |
1960 | Cradle Song | Վարորդը | Հեռուստաֆիլմ | Օրորոցային | |
1960 | The Untouchables | Ֆրենկ Սալինաս/Ջոնի | 2 էպիզոդ | Անձեռնմխելիները | |
1960 | Bonanza | Շերիֆ Թրյու Կինքրեյդ | Էպիզոդ «Breed of Violence» (Բռնության տեսակ) | Բոնանզա | |
1960 | Hong Kong | Մայքլ Ֆորտուն | Էպիզոդ «The Turncoat» (Դավաճանը) | Հոնկոնգ | |
1960 | The Twilight Zone | Բարմեն | Էպիզոդ «The Night of the Meek» (Միքի գիշերը) | Մթնշաղի գոտի | [7] |
1961 | Tales of Wells Fargo | Ֆրենկ Արմսթրոնգ | Էպիզոդ «Town Against a Man» (Քաղաքը տղամարդու դեմ) | Ուելլս Ֆարգոյի պատմվածքները | |
1961 | Have Gun – Will Travel | Բանկիր | Էպիզոդ «The Gold Bar» (Ոսկե ձուլակտորը) | Կունենամ ատրճանակ՝ կճանապարհորդեմ | |
1961 | Rawhide | Շերիֆ | Էպիզոդ «Incident of the Blackstorms» (Սև փոթորիկների դեպքը) | Ռոուհայդ | |
1961 | The Asphalt Jungle | Մեծ ընկերակիցը | Էպիզոդ «The Dark Night» (Մութ գիշերը) | Ասֆալտապատ ջունգլին | |
1961 | The Power and the Glory | Հայտնի չէ | Հեռուստաֆիլմ | Ազդեցություն և փառք | |
1961 | The Investigators | Փիլ Բլեդսո | Էպիզոդ «Something for Charity» (Որևէ բան բարեգոծության համար) | Քննիչները | |
1961–1963 | The Defenders | Սթրաֆասի/Մակ Փիթերս/Շրջանային դատախազ Էնթոնի Պերիկո | 3 էպիզոդ | Պաշպանները | |
1962 | The Everglades | Պոպս/Հարի Կոնլին | 2 էպիզոդ | Ճահճավայրերը | |
1963 | Naked City | Ֆրանկո | Էպիզոդ «Beyond This Place There Be Dragons» (Այս տեղից այն կողմ դրակոններ են) | Մերկ քաղաքը | |
1963 | The Nurses | Չարման Թոփկինս | Էպիզոդ «Strike» (Գործադուլ) | Բուժքույրերը | |
1963–1964 | East Side/West Side | Լեյտենանտ Ալ Կոստելլո/հետախույզ Ալ Կոստելլո | 5 էպիզոդ | Արևելյան կողմ/Արևմտյան կողմ | |
1964 | The Reporter | Փիթ Քրենեկ | Էպիզոդ «How Much for a Prince?» (Որքան արժե արքայազնի համար) | «Լրագրողը» | |
1964 | Mr. Broadway | Խուզարկու | Էպիզոդ «Smelling Like a Rose» (Բուրում է ինչպես վարդը) | Պարոն Բրոդվեյ | |
1964–1965 | The Munsters | Կոմիսար/Մարթի | 2 էպիզոդ | Մանսթերները | |
1965 | Kraft Suspense Theatre | Սերժանտ/Կոլոնել Վելասկեզ | 3 էպիզոդ | Կրաֆտ Սասփենս թատրոն | |
1965 | Slattery's People | Լու Թելլեր | Էպիզոդ «Question: Does Nero Still at Ringside Sit?» (Հարց. Ներոն դեռ Ռինգսայդ Սիթու՞մ է) | Սլատերի մարդիկ | |
1965 | Peyton Place | Բոդրու | Էպիզոդ «#1.81» | Փեյթոն փլեյս | |
1965 | Daniel Boone | Վատովա | Էպիզոդ «The Old Man and the Cave» (Մարդը և քարանձավը) | Դենիել Բուն | |
1965 | Get Smart | KAOS գործակալ #1 | Էպիզոդ «Now You See Him, Now You Don't» (Հիմա դու տեսնում ես նրան, հիմա՝ ոչ) | Դառնալ խելացի | |
1965 | Honey West | Ռոջեր | Էպիզոդ «A Neat Little Package» (Մի փոքրիկ և կոկիկ փաթեթ) | Հանի Ուեստթ | |
1965–1967 | The Fugitive | Ջիմ Ռոսս/Գորդի Շիլլեր/Ջերի Կուլիկ/Բարնս | 4 էպիզոդ | Փաղչողը | |
1966 | The Virginian | Ջիմ Սանդերլանդ | Էպիզոդ «Harvest of Strangers» (Անծանոթների բերքահավաքը) | Վիրջինյան | |
1966 | Run for Your Life | Երկրորդ մարդը | Էպիզոդ «Night Train from Chicago» (Գիշերային գնացք Չիկագոյից) | Վազիր կյանքիդ համար | |
1966 | Felony Squad | Ջին Հարդի | Էպիզոդ «Strike Out» (Հարձակում) | Հանցագործների ջոկատը | |
1966 | I Spy | Ժոզեֆ | Էպիզոդ «Will the Real Good Guys Please Stand Up?» (Իրական լավ տղաները կկանգնե՞ն) | Լրտես | |
1966 | Laredo | Շերիֆ Ջոնաթան Դենիելս | Էպիզոդ «Road to San Remo» (Ուղևորություն դեպի Սան Ռենո) | Լարեդո | |
1966 | The Dangerous Days of Kiowa Jones | Morgan | Հեռուստաֆիլմ | Կիովա Ջոնսի վտանգավոր օրերը | |
1966–1967 | The Wild Wild West | Բրեդ Լոգան/Ջոն Քրեյն | 2 էպիզոդ | Վայրի վայրի Արևմուտքը | |
1966–1974 | The F.B.I. | Մաքս Հորթոն/Թոնի Հենդրիքս/Քարեն/Ռոյ Սամներ | 4 էպիզոդ | Հ.Դ.Բ | |
1967 | Dragnet | Փիլ Մաստուրյան | Էպիզոդ «The Big Explosion» (Մեծ պայթյուն) | Դրենջեթ | |
1967 | The Invaders | Manager | Էպիզոդ «The Mutation» (Մուտացիան) | Զավթիչները | |
1967 | Iron Horse | Գրայմս | Էպիզոդ «The Passenger» (Ուղևորը) | Երկաթե ձին | |
1967 | Mr. Terrific | Լեո | Էպիզոդ «Stanley the Track Star» (Սթենլի ուղու աստղը) | Պարոն սարսափելին | |
1967 | CBS Playhouse | ՄակԴերմոտ | Էպիզոդ «Do Not Go Gentle Into That Good Night» (Նուրբ մի սկսիր այդ լավ գիշերը) | CBS խաղատուն | |
1968 | Lancer | Ուեյդ Հեքեթ | Էպիզոդ «Julie» (Ջուլի) | Լենսեր | |
1968 | Judd, for the Defense | Ջոն Ռովան | Էպիզոդ «A Swim with Sharks» (Լող շնաձկների հետ) | Ջադ, պաշտպանության համար | |
1968 | N.Y.P.D. | Հայտնի չէ | Էպիզոդ «The Love Hustle» (Սիրային հրմշտոցը) | N.Y.P.D. | |
1968–1971 | The Mod Squad | Բրիգս/«Թարկ» | 2 էպիզոդ | ՊՆ ջոկատ | |
1968–1972 | Mission: Impossible | Օգի Լայչ/Ֆրենկ Բրեդի/Կոնստանտին Վիկտոր/Ալ Ռոսս | 4 էպիզոդ | Առաքելությունը անհնարին է | |
1961 | My Friend Tony | Հայտնի չէ | Էպիզոդ «Let George Do It» (Թողեք Ջորջը անի դա) | Իմ ընկեր Թոնին | |
1970 | Dan August | Ռաս Քարտեր, Ռենչ Ֆորման | Էպիզոդ «The Murder of a Small Town» (Փոքրիկ քաղաքի սպանությունը) | Դոն Օգուստ | |
1970 | The Name of the Game | Մայք | Էպիզոդ «Cynthia Is Alive and Living in Avalon» (Սինթիան կենդանի է և ապրում է Ավալոնում) | Խաղի անունը | |
1970 | The Bold Ones: The Lawyers | Լեյտենանտ Արամ Մարգարյան | Էպիզոդ «Panther in a Cage» (Պանտերան վանդակում) | Խիզախները. Իրավաբանները | |
1970–1974 | Mannix | Վանման/Դոյլ/Մել Քուլի/Հարի Ռաքսթոն | 4 էպիզոդ | Մաննիքս | |
1971 | A Tattered Web | Սերժանտ Հարի Բարնս | Հեռուստաֆիլմ | Խզված ցանց | |
1971 | Monty Nash | Լյուի Պերեզ/Տղամարդը | 2 էպիզոդ | Մոնտի Նեշ | |
1971 | The Bold Ones: The New Doctors | Վիկտոր Կորսո | Էպիզոդ «The Convicts» (Դատապարտյալները) | Համարձակները. նոր բժիշկները | |
1971–1972 | McCloud | Ուոլտեր ՄակՔեյ/Գրաբեր | 2 էպիզոդ | ՄակՔլաուդ | |
1971–1975 | Columbo | Լյուի/Արթի Ջեսափ/Ռալֆ Դոբս/Հարի Բարնս | 4 էպիզոդ | Կոլումբո | |
1972 | Nichols | Ջեսփեր | 2 էպիզոդ | Նիկոլս | |
1972–1973 | Ironside | ՄակՔեյ/Էրնի Համմել | 2 էպիզոդ | Անվեհերը | |
1972–1974 | Cannon | Լեո Քրոթերս/Գրավատան սեփականատեր | 2 էպիզոդ | Հրանոթ | |
1973 | Firehouse | Սոնի Կապուտո | Հեռուստաֆիլմ | Հրշեջ | |
1973 | Madigan | Օգի | Էպիզոդ «The Park Avenue Beat» (Պարկ պողոտայի ծեծկռտուքը) | Մադիգան | |
1973 | Shaft | Կապիտան Ռիգանո | Էպիզոդ «The Killing» (Սպանությունը) | Շաֆթ | |
1973 | Blood Sport | Ֆրենկ Դորսդեյլ | Հեռուստաֆիլմ | Արյունոտ սպորտ | |
1973 | The Odd Couple | Էլմո | Էպիզոդ «A Barnacle Adventure» | Տարօրինակ զույգը | |
1973–1974 | Barnaby Jones | Էնդի Բյորնս | 4 էպիզոդ | Բերնբի Ջոնս | |
1973–1974 | Police Story | Սերժանտ Մատլեր/Սթիվ | 2 էպիզոդ | Ոստիկանական պատմություն | |
1974 | Kojak | Ջորջ Ջեյնիս | Էպիզոդ «Marker to a Dead Bookie» (Նշում նահացած գրքապահի համար) | Կոջակ | |
1975 | Archer | Ջո Մենգերս | Էպիզոդ «Blood Money» (Արյան գումար) | Աղեղնաձիգ | |
1975 | The Law | Ուսպենսկի | Մինի հեռուստասերիալ | Օրենքը | |
1975 | McCoy | Թարկ | Էպիզոդ «Double Take» (Կրկնակի որս) | ՄաքԿոյ | |
1976–1977 | Baretta | Ռեյ Կարմոնա/Պոգո | 2 էպիզոդ | Բարետա | |
1976–1978 | Switch | Ռոուզի Ֆիննիսթոն/Իրվինգ Ման | 2 էպիզոդ | Անջատիչ | |
1977 | Stonestreet: Who Killed the Centerfold Model? | Չակ Վոյթ | Հեռուստաֆիլմ | Սնոունսթրիթ. Ո՞վ է սպանել Սենթրֆոլդի մոդելին | |
1977 | Starsky & Hutch | Կապիտան Ռայըն | Էպիզոդ «Starsky and Hutch Are Guilty» (Սրտարսկին և Հաթչը մեղավորներ են) | Սրտարսկի և Հաթչ | |
1977 | The Hardy Boys/Nancy Drew Mysteries | Թրեյսի/Թիմի գլխավորը | 2 էպիզոդ | Հարդի տղաները/Նենսի Դրյուի առեղծվածները | |
1977 | Man from Atlantis | Լյու | Էպիզոդ «C.W. Hyde» | Տղամարդը Ատլանտիսից | |
1977–1981 | Quincy, M.E. | Ռոուլի Դայնհարթ/Ահարոն Զաքարյան/ Կառլ Ռուսո | 4 էպիզոդ | Քվինսի, M.E. | |
1981 | The Misadventures of Sheriff Lobo | Մորուքավոր տղամարդը | Էպիզոդ «What're Girls Like You Doing in a Bank Like This?» (Ինչ են անում ձեզ նման աղջիկները բանկում) | Շերիֆ Լոբոյի դժբախտությունները | |
1984 | The Streets | Ուիթքոմբ | Հեռուստաֆիլմ | Փողոցները | |
1984 | Hardcastle and McCormick | Ուիլլի Լերներ | Էպիզոդ «It Coulda Been Worse, She Coulda Been a Welder» (Ավելի վատ էլ կարող էր լինել) | Հարդքասլ և ՄակԿորմիկ | |
1985 | Out of the Darkness | Գվիդո Պեսանո | Հեռուստաֆիլմ | Խավարից դուրս | |
1986 | Courage | Փիտ Սլտո | Հեռուստաֆիլմ | Քաղություն | |
1987 | Cagney & Lacey | Ռեկուբյան | Էպիզոդ «Favors» (Բարեհաճություններ) | Քեգնի և Լյեսի | |
1988 | Friday the 13th: The Series | Ռաս Շարկո | Էպիզոդ «Badge of Honor» (Պատվո նշան) | Ուրբաթ 13 | |
1989 | Men | Բերթ | Էպիզոդ «Cupid Ms...Takes» | Տղամարդիկ | |
1989 | Moonlighting | Պարոն Վիոլա | Էպիզոդ «In 'N Outlaws» («N Outlaws»-ում) | Լուսնի լույս | |
1989 | Hunter | Ռեյ Սուլիվան | Էպիզոդ «Ring of Honor» (Պատվո մատանի) | Որսորդ | |
1991–1996 | Law & Order | Մաքս Շեֆեր/Դեն Մագադան Ավագ | 2 էպիզոդ | Օրենք և կարգ | |
1992 | Teamster Boss: The Jackie Presser Story | Սալերնո | Հեռուստաֆիլմ | Ջեկի Պրեսերի պատմությունը | |
1992 | Counterstrike | Մորի Լեմկ | Էպիզոդ «No Honour Among Thieves» (Գողերը պատիվ չունեն) | Հակահարված | |
1992 | Secret Service | Մո | Էպիզոդ «It's in the Mail/Counterfeit Murder» (Այն գտնվում է կեղծ փոստի/կեղծ սպանության մեջ) | Գաղտնի ծառայություն | |
1992 | Civil Wars | Սոլ Լոբել | Էպիզոդ «The Old Man and the 'C'» (Մեծ մարդը և C-ին) | Քաղաքացիական պատերազմներ | |
1994 | Assault at West Point: The Court-Martial of Johnson Whittaker | Գեներալ Ուիլյամ Շերման | Հեռուստաֆիլմ | Հարձակում West Point-ում | |
1997 | Gold Coast | Ջիմի Քեփ | Հեռուստաֆիլմ | Ոսկե ափ | |
2001 | 100 Centre Street | Սալ Ջենթլ | Էպիզոդ «Queenie and Joe» (Քուինին և Ջոուին) | 100 կենտրոնի փողոց |
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)