Վեյչել Լինդսի անգլ.՝ Nicholas Vachel Lindsay | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1879[1][2][3][…] |
Ծննդավայր | Սփրինգֆիլդ, ԱՄՆ |
Վախճանվել է | դեկտեմբերի 5, 1931[1][2][3][…] (52 տարեկան) |
Վախճանի վայր | Սփրինգֆիլդ, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և նկարիչ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց և Hiram College? |
Ժանրեր | պոեզիա |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Elizabeth Connor?[4] |
Զավակներ | Susan Lindsay?[5][4] և Nicholas Cave Lindsay?[4] |
Vachel Lindsay Վիքիպահեստում |
Նիկոլաս Վեյչել Լինդսի (Nicholas Vachel Lindsay (/ˈveɪtʃəl ˈlɪnzi/. նոյեմբերի 10, 1879[1][2][3][…], Սփրինգֆիլդ, ԱՄՆ - դեկտեմբերի 5, 1931[1][2][3][…], Սփրինգֆիլդ, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծ։
Պատանեկության տարիներին սկսել է ճանապարհորդել երկրով մեկ և արտասանել է իր բանաստեղծությունները սննդի և ապաստանի դիմաց՝ փորձելով պոեզիան որպես բանավոր ստեղծագործության ձև վերածնել հասարակ մարդկանց շրջանում: Նրա գրական համբավի ու լայն ճանաչման հիմքը դրել է Փրկության բանակի հիմնադրի մասին գրած՝ «Գեներալ Ուիլյամ Բուտը գնում է երկինք» գիրքը (1913):
Լինդսիի բանաստեղծություններն առանձնանում են արտահայտիչ տաղաչափությամբ, վառ պատկերավորությամբ ու համարձակ հանգերով։ Դրանք նրա բոցավառ հայրենասիրության, առաջադեմ ժողովրդավարության ձգտման և բնության ռոմանտիկ ընկալման արտահայտությունն են: Նրա հիշարժան ժողովածուներից են «Ոտանավորներ հացի համար» (1912 թ.), «Կոնգո» (1914 թ.), «Չինական սոխակը» (1917 թ.) գրքերը։ Լինդսին նշանակալի դեր է խաղացել Լենգստոն Հյուզի ստեղծագործության բացահայտման ու գնահատման դործում։ Կյանքի վերջին տարիներին նա տառապում էր հոգեկան անկայունությամբ և դեպրեսիայով / ընկճախտով, և ինքնասպանություն գործեց՝ թույն խմելով։
1920 թվականին Վեյչել Լինդսին ընտրվել էր Արվեստների և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամ[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեյչել Լինդսի» հոդվածին։ |
|