Վերա Բելիկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 12, 1921 |
Ծննդավայր | Okhrimivka, Ակիմովկայի շրջան, Ուկրաինա կամ Ակիմովկայի շրջան, Ուկրաինա |
Մահացել է | օգոստոսի 25, 1944 (23 տարեկան) |
Մահվան վայր | Zambrów, Zambrów County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան |
Գերեզման | Օստրոլենկա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | օդաչու և զինված ուժեր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Վերա Լուկյանովնա Բելիկ (հունիսի 12, 1921, Okhrimivka, Ակիմովկայի շրջան, Ուկրաինա և Ակիմովկայի շրջան, Ուկրաինա - օգոստոսի 25, 1944, Zambrów, Zambrów County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան) 46-րդ գվարդիական գիշերային ռմբակոծիչ ավիացիոն գնդի օղակի ղեկապետ, գվարդիայի լեյտենանտ: Խորհրդային Միության հերոս։
Ծնվել է 1921 թվականի հունիսի 12-ին Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Ակիմովկայի շրջանի Օխրիմովկա գյուղում ՝ բանվորի ընտանիքում։ Ուկրաինուհի։
Վերայի մանկությունն անցել Է Կերչի մոտակայքում՝ Վոյկովի անվան գործարանի բանվորական ավանում, որտեղ աշխատում էր նրա հայրը։ Մայրը տնային տնտեսուհի էր, վեց երեխա էր մեծացնում։
Ավարտել է Կերչի քաղաքի թիվ 17 դպրոցի 9-րդ դասարանը: Ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտի 2-րդ կուրսը:
Կարմիր բանակում է 1941 թվականից: Յուրացրել է ղեկապետի մասնագիտությունը։ Գործող բանակում եղել է 1942 թվականի մայիսից։ ԽՄԿԿ(Բ) անդամ է 1942 թվականից:
46-րդ գվարդիայի գիշերային ռմբակոծիչ ավիացիոն գնդի (325-րդ գիշերային ռմբակոծիչ ավիացիոն դիվիզիա, 4-րդ օդային բանակ, 2-րդ Բելառուսական ճակատ) օղակի ղեկապետ[1]։
Մասնակցել է Կովկասի ճակատամարտին, Կուբանի, Ղրիմի և Բելառուսի ազատագրմանը, ռմբային հարվածներ հասցրել Արևելյան Պրուսիայում թշնամու ռազմական օբյեկտներին։ 1944 թվականի օգոստոսին նա կատարել է 813 արտագրոհ։
1944 թվականի օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը ինքնաթիռը, որտեղ Վ.Բելիկը գվարդիայի անձնակազմի հրամանատար, լեյտենանտ Տ․Պ․ Մակարովայի հետ վերադարձավ մարտական առաջադրանքից, Զամբրուվ (Լեհաստան) քաղաքից հյուսիս-արևմուտքում հարձակման ենթարկվեց և խոցվեց թշնամու կործանիչի կողմից: Ինքնաթիռը բռնկվեց և այրվելով ընկավ գետնին, անձնակազմը զոհվեց։
ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդի Նախագահության 1945 թվականի փետրվարի 23-ի հրամանագրով գվարդիայի լեյտենանտ Բելիկ Վերա Լուկյանովնան «գերմանական զավթիչների դեմ պայքարի ռազմաճակատում հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և ցուցաբերած քաջության և հերոսության համար» ցմահ շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում ՝ Լենինի շքանշանի և «Ոսկե աստղ» մեդալի շնորհմամբ[2][3]:
Թաղված է Լեհաստանի Օստրոլենկա քաղաքում։
![]() | |
---|---|
![]() |
Надгробная плита на могиле В. Белик и Т. Макаровой в Остроленке. |
![]() |
Памятник в вестибюле МГПИ. |