Վերադարձ դեպի Արարատ անգլ.՝ Back to Ararat | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Թվական | նոյեմբերի 4, 1988[1] |
Լեզու | ֆրանսերեն, անգլերեն, հայերեն |
Ռեժիսոր | Փեո Հոլմքվիստ Սյուզան Խարտալյան Գորան Գյուներ |
Կինոընկերություն | Folkets Bio HB PeÅ Holmquist SVT Drama |
Տևողություն | 99 րոպե[2] |
IMDb | ID 0096268 |
Վերադարձ դեպի Արարատ (շվեդ.՝ Tillbaka till Ararat), 1988 թվականին նկարահանված շվեդական վավերագրական ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին։ Guldbagge 24-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմն արժանացել է լավագույն ֆիլմ մրցանակի[3]։
Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության ու հայերի աքսորի մասին. հայերի, ովքեր երազում են վերադառնալ իրենց հայրենիք։
Երեսուն դարերի պատմությունից այսօր մենք ժառանգել ենք միայն ջարդված հիշատակարաններ, ավերված եկեղեցիներ, անճանաչելի քաղաքներ։ Մի պահ երևակայեք, որ այս քարերի աշխարհ, քարաստանի տարածքում 1915 թվականին բավարար քար չկար մեր նահատակների գերեզմանների վրա հիշատակի քար բարձրացնելու համար։ Այդ օրերին, կարծես, քարտաշը պատրաստում էր վերջին խաչքարը՝ վրան գրելու համար՝ «Այստեղ հանգչում է Հայաստանը»։ Բայց այդ բանը չպատահեց։ Հայ մարդը կենդանի է։ Կենդանի է նաև Հայաստանը, վկա այս երեխաները, որոնք Արարատից հեռու՝ Արարատն են երազում։
|