Գյուղ | ||
---|---|---|
Բագառիճ Վերին | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Երզնկայի գավառ | |
Այլ անվանումներ | Բագառիճ Փոքր, Բեգեռիճ Վերին | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 600 մարդ (1915) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | բագառիճեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բագառիճ Վերին, գյուղ Բարձր Հայք նահանգի Դարանաղի գավառում, իսկ ավելի ուշ՝ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Ձոր գետի հովտում, Բագառիճ գյուղից 2 կմ հեռավորության վրա, Երզնկա քաղաքից 50 կմ արևմուտք։
Բնակիչները ամբողջովին ոչնչացվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1909 թվականին ուներ 746, իսկ 1915 թվականին՝ 600 հայ բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։
Մինչև 1915 թվականը գործում էր Հայկազյան երկսեռ վարժարանը՝ 211 աշակերտովղ[1][2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |