Վերներ Ռայնհարթ | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1884[1] |
Ծննդավայր | Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա |
Մահացել է | օգոստոսի 29, 1951[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա |
Գերեզման | Ռոզենբերգ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | գործարանատեր և մեկենաս |
Ծնողներ | հայր՝ Թեոդոր Ռայնհարթ |
Վերներ Ռայնհարթ (գերմ.՝ Werner Reinhart, մարտի 19, 1884[1], Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա - օգոստոսի 29, 1951[1], Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի վաճառական, բարերար, սիրողական կլարնետահար և կոմպոզիտորների և գրողների, մասնավորապես՝ Իգոր Ստրավինսկու և Ռայներ Մարիա Ռիլկեի հովանավորը։ Ռայնհարթը ծանոթ էր և նամակագրում էր 20-րդ դարի սկզբի կեսերին Եվրոպայում ապրող բազմաթիվ արվեստագետների և երաժիշտների հետ, և Վինտերտուրում գտնվող նրա Վիլլա Ռայխենբերգը (գերմ.՝ Villa Rychenberg) դարձել էր երաժիշտների և գրողների միջազգային հանդիպման վայր[2]։
Նրան երբեմն անվանել են «Վինտերտուրի մեկենաս»[3]։ Ալիս Բայլին Վերներ Ռայնհարթին անվանել է «L'homme aux mains d'or»՝ ոսկե ձեռքերով մարդ[4], իսկ 1920 թվականի նրա դիմանկարն անվանել է «Ոսկե սրտով մարդը»։ Օսկար Կոկոշկան 1947 թվականին նույնպես ստեղծել է նրա դիմանկարը[5][6]։
Վերներ Ռայնհարթն իր հարստությունը ժառանգել է Վինտերտուրում տեղակայված Volkart ընտանեկան բիզնեսից, որը նա ղեկավարել է ավագ եղբոր՝ Գեորգի հետ միասին[7]։ Ռայնհարթն ու Հերման Շերխենը 1922-1950 թվականներին առաջատար դեր են խաղացել Վինտերտուրի երաժշտական կյանքի ձևավորման գործում՝ շեշտը դնելով ժամանակակից երաժշտության վրա, և առանցքային դեր են ունեցել այնտեղ ծավալվով բազմաթիվ պրեմիերաներում[8]։ Շերխենը այն մարդկանցից էր, ում Ռայնհարթը հովանավորում էր, հատկապես Շերխենի դեպքում, քանի որ նա պետք է ալիմենտ վճարեր նախկին հինգ կանանց[9]։
Օթմար Շոկը ընչազուրկ է դարձել, երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը։ Նրա նշանակումը որպես Սենտ Գալենի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր[10] (Ցյուրիխում մշտական բնակության հատուկ թույլտվությամբ), զուգորդվելով 1916 թվականից սկսած Վերներ Ռայնհարթի տված անուիտետի հետ՝ Շյոքին հնարավորություն են ընձեռել թողնել երգչախմբի ղեկավարի իր աշխատանքը և քիչ թե շատ անխռով ստեղծագործել[11]։ Շյոքը երախտագիտության բացահայտ նշաններ ցույց չի տվել, բայց նա Վերներ Ռայնհարթին է նվիրել հետևյալ ստեղծագործությունները.
Իգոր Ստրավինսկին Ռեյնհարթին ֆինանսական աջակցության համար դիմել է, երբ նա գրում էր Histoire du soldat (Զինվորի հեքիաթը) աշխատանքը։ Առաջին ներկայացումը ղեկավարել է Էռնեստ Անսերմետը 1918 թվականի սեպտեմբերի 28-ին Լոզանի քաղաքային թատրոնում։ Վերներ Ռայնհարթը հովանավորել է այս ներկայացումը և մեծ մասամբ ապահովագրել է այն։ Ի նշան երախտագիտության՝ Ստրավինսկին աշխատանքը նվիրել է Ռայնհարթին[14] և նույնիսկ նրան է տվել բնօրինակ ձեռագիրը[15][16]։
Ռայնհարթը շարունակել է աջակցել Ստրավինսկուն 1919 թվականին՝ ֆինանսավորելով նրա վերջին կամերային երաժշտության համերգների շարքը[17], այդ թվում հինգ համարից բաղկացած սյուիտ «Զինվորի հեքիաթը» աշխատանքից՝ մշակված կլառնետի, ջութակի և դաշնամուրի համար[14][18]։ Սյուիտն առաջին անգամ հնչել է 1919 թվականի նոյեմբերի 8-ին, Լոզանում, շատ ավելի վաղ, քան յոթ օրիգինալ գործիքների համար գրված առավել հայտնի սյուիտի լայն ճանաչում ձեռքբերելը[19]։ Ստրավինսկին իր «Երեք գործ կլարինետի համար» աշխատանքը նվիրել է Ռայնհարթին՝ ի երախտագիտություն նրա շարունակական աջակցության[14][17][20][21]։
Վինտերտուրում գտնվող իր տանը Ռայնհարթը հիմնել է Ստրավինսկյանայի երաժշտական գրադարան[22]։
1919 թվականին Ռայներ Մարիա Ռիլկեն Մյունխենից մեկնեց Շվեյցարիա։ Արտաքին դրդապատճառը Ցյուրիխում դասախոսության հրավերն էր, բայց իրական պատճառը հետպատերազմյան քաոսից փախչելու և «Դուինյան էլեգիաների» վերաբերյալ իր աշխատանքը նորից սկսելու ցանկությունն էր։ Հարմար բնակավայր գտնելը դժվար էր, և Ռիլկեն ապրել է տարբեր վայրերում։ Միայն 1921 թվականի ամռանը նա կարողացել է մշտական բնակություն հաստատել Վեյրաս կոմունայի Շատո դե Մուզոտում՝ Վալեի Սիերի մոտ։ 1922 թվականի փետրվարին Մուզոտում Ռիլկեն ոգեշնչման փոթորկի ներքո գրել է Օրփեոսին ուղղված հիսունհինգ սոնետների մեծ մասը և բանաստեղծությունների մի քանի փոքր ժողովածուներ[23]։ 1922 թվականի մայիսին, երբ նա որոշեց, որ կարող է իրեն թույլ տալ զգալի անհրաժեշտ վերանորոգման ծախսերը, Վերներ Ռայնհարթը գնեց Մուզոտը, որպեսզի Ռիլկեն կարողանա այնտեղ ապրել առանց վարձակալության և դարձավ Ռիլկեի հովանավորը[24]։ Այստեղ Ռիլկեն ավարտեց իր «Դուինյան էլեգիաները»[25]։
Այդ ընթացքում Ռեյնհարթը Ռիլկեին ծանոթացրել է իր հովանավորյալ ավստրալացի ջութակահարուհի Ալմա Մուդիի հետ[26]։ Ռիլկեն այնքան տպավորված էր նրա կատարմամբ, որ նամակում գրել է. «Ինչ ձայն, ինչ ճոխություն, ինչ վճռականություն։ Սա և «Սոնետներ Օրփեոսին» նույն ձայնի երկու լար են։ Ալման հիմնականում կատարում էր Բախ։ Մուզոտը ստացավ իր երաժշտական մկրտությունը․․․»[26][27][28]։
|