Վերոնիկա Վերոնեզե | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1872 |
բարձրություն | 1,1 մետր |
լայնություն | 0,89 մետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Դելավերի գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Դելավերի գեղարվեստի թանգարան |
սեփականատեր | Reginald Vaile?[1] |
հիմնական թեմա | Ալեքսա Ուայլդինգ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Veronica Veronese by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում |
«Վերոնիկա Վերոնեզե» (անգլ.՝ Veronica Veronese), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը, որն ստեղծել է 1872 թվականին։ Այս նկարի բնորդուհին եղել է Ալեքսա Ուայլդինգը[2]։ Նկարն սկզբնապես նկարչից գնել է հավաքորդ և միջնորդ Ֆրեդերիկ Լեյլանդը[3]։ Կտավն այժմ գտնվում է Դելավերի գեղարվեստի թանգարանում։
Ինչպես 1860-ական և 1870-ական թվականների Ռոսսետտիի շատ այլ աշխատանքներ, այնպես էլ «Վերոնիկա Վերոնեզեն» ոգեշնչված է վենետիկյան գեղանկարչությունից։ Նրանում պատկերված է «ստեղծագործական գործընթացի պահին ստեղծագործական հոգին»[2]։ Այդ թեման արտացոլված է նաև շրջանակի գրության մեջ, որը «Ջիրոլամո Ռիդոլֆի նամակներ» գրքից մեջբերում է։ Քննադատների կարծիքով՝ մեջբերումը պատկանում է Ալջերնոն Չառլզ Սուինբյորնին, կամ էլ հենց Ռոսսետտիին[2]։
Նկարում արտացոլված սիմվոլիզմը ներառում է վանդակից ազատված թռչուն, ինչպես նաև թռչնի վանդակներում երիցուկներ խորհրդանշում են կողպված էներգիա, գնարբուկները երիտասարդության խորհրդանիշ են, նարգիզները՝ մտքերի արտացոլանք[2]։
Ֆրեդերիկ Լեյլանդը գնել է նկարը Ռոսսետտիից 1872 թվականին 840 ֆունտով, 1892 թվականի մայիսի 28-ին վաճառել է այն Քրիստիս աճուրդում[4]։ Դրանից հետո նկարը երեք տիրոջ է փոխել, մինչև որ այն գնել է Չառլզ Ֆեյրֆաքս Մյուրեյը, որը ևս պրեռաֆայելիտ նկարիչ էր։ Նրա որդին՝ Ջոն Էդվարդ Մյուրեյը, 1923 թվականին վաճառել է կտավը Սեմյուել Բենքրոֆթ կրտսերին, որը պրեռաֆայելիտների ստեղծագործությունների ամենախոշոր հավաքածուներից մեկի տերն էր Մեծ Բրիտանիայից դուրս։ Բենքրոֆթը 1935 թվականին փոխանցել է նկարը Դելավերի գեղարվեստի թանգարանին[5]։
{{cite web}}
: |first=
has generic name (օգնություն)