Վերոնիկան որոշում է մահանալ անգլ.՝ Veronika Decides to Die | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1] |
Թեմա | ինքնասպանություն |
Թվական | 2009 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Emily Young?[2][1] |
Սցենարի հեղինակ | Պաուլո Կոելիո, Roberta Hanley?[3] և Լարրի Գրոսս[3] |
Դերակատարներ | Սառա Միշել Գելար[2][4], Ջոնաթան Թաքեր[4], Էրիկա Քրիստենսեն[2][4], Մելիսա Լեո[4], Դևիդ Թյուլիս[2][4], Erica Gimpel?[4], Բարբարա Զուկովա[4], Ռենա Օուեն[4], Florencia Lozano?[3], Waleed Zuaiter?[3], Ադրիան Մարտինես[3], Ստյուարտ Ռադին[3] և Ուարդ Հորթոն[3] |
Երաժշտություն | Մյուրեյ Գոլդ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Տևողություն | 103 րոպե |
Բյուջե | $9 000 000 |
IMDb | ID 1068678 |
«Վերոնիկան որոշում է մահանալ» (անգլ.՝ Veronika Decides to Die), 2009 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմ, Պաուլո Կոելիոյի համանուն վեպի էկրանավորումը։ Գլխավոր դերերը կատարել են Սառաը[5], Ջոնաթան Թաքերը[6], Մելիսա Լեոն, Դևիդ Թյուլիսը և Էրիկա Քրիստենսենը[7]։
Ֆիլմի իրադարձությունները կատարվում են Նյու Յորքում, այնինչ գրքում իրադարձությունները կատարվում են Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում։
Վերոնիկան ապրում է բարեկեցիկ, սակայն միապաղաղ կյանքով։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ աղջիկն արդեն ձանձրացել է այդ գորշությունից ու որոշում է կյանքին վերջ տալ ինքնասպանությամբ։ Նա խմում է մեծ քանակությամբ քնաբեր։ Ինքնասպանության անհաջող փորձից հետո Վերոնիկան արթնանում է Վիլետ հոգեբուժարանում։ Բժիշկը Վերոնիկային հայտնում է, որ ընդունած հաբերի պատճառով աղջկա սիրտը վնասվել է, աղջկան շատ քիչ ժամանակ է մնում. յուրաքանչյուր պահի նրա սիրտը կարող է դադարել բաբախել։ Հիվանդանոցում որոշ ժամանակ անցկացնելուց հետո Վերոնիկայի մեջ արթնանում է կյանքը շարունակելու ձգտումը, և նա հիվանդանոցից փախչում է հիվանդներից մեկի՝ Էդուարդի հետ։
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2008 թվականի մայիսի 12-ից մինչև հունիսի 22-ը Նյու Յորքում։ Վեպի էկրանավորման ստեղծմամբ զբաղվել են «Muse Productions», «Das Films» և «Velvet Steamroller Entertainment» ընկերությունները[7]։
|