Վերջին մտքի հեքիաթը գերմ.՝ Das Märchen vom letzten Gedanken | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Էդգար Հիլզենրաթ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմավեպ և պատերազմական վեպ |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 1989 |
Վերջին մտքի հեքիաթը, գերմանացի գրող Էդգար Հիլզենրաթի վեպը Հայոց ցեղասպանության մասին։ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար հեղինակը 2006 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։
Վեպը Մեծ եղեռնի պատմությունն է, որը հեղինակը գրել է եղեռնը վերապրածների հետ հանդիպումներից, Անի, Վան այցելելուց և Անատոլիայի սպանդի ճանապարհն անցնելուց հետո։
Գիրքը լույս է տեսել 11 լեզուներով՝ գերմաներեն, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, հոլանդերեն, հունարեն, լեհերեն, չեխերեն, ռուսերեն, թուրքերեն[1]։
«Վերջին մտքի հեքիաթը» գրքի համար հեղինակը նյութեր հավաքել է ավելի քան քսան տարի, իսկ գիրքը գրել է ընդամենը մեկ տարվա ընթացքում՝ 1987 թվականին։ Գրքի երեք հատորները թարգմանվել ու հրատարակվել է հայերեն 90-ական թվականներին[2]։ «Վերջին մտքի հեքիաթը» վեպը բեմականացվել է[3]։
«Վերջին մտքի հեքիաթը» վեպի համար Էդգար Հիլզենրաթն արժանացել է մի շարք մրցանակների՝