Վերջին տերևը անգլ.՝ The Last Leaf | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Օ. Հենրի |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | Գրինվիչ Վիլիջ |
Հրատարակվել է | հոկտեմբերի 15, 1905 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/o-henry/short-fiction/text/the-last-leaf |
The Last Leaf |
«Վերջին տերևը» (անգլ.՝ The Last Leaf), ամերիկացի արձակագիր Օ. Հենրիի նովելը՝ հրատարակված 1907 թվականին «Վառվող ջահ» պատմվածքների ժողովածուում։
Գրինվիչ֊Վիլլիջ փոքրիկ թաղամասի եռահարկ տներից մեկում ապրում են երկու երիտասարդ նկարիչներ՝ Սյուն և Ջոնսին։ Ջոնսին հիվանդացել էր թոքաբորբով և գտնվում էր մահվան շեմին։ Նրա սենյակի պատուհանից երևում էր, թե ինչպես էին բաղեղից թափվում տերևները։ Ջոնսին համոզված է, որ հենց ծառից ընկնի վերջին տերևը, ինքը կմահանա։ Սյուն փորձում է ընկերուհուն համոզել հրաժարվելու հոռետեսական մտքերից։
Նույն տան ներքևի հարկում ապրում էր վաթսունամյա անհաջողակ նկարիչ Բերմանը, որը շարունակ երազում էր գլուխգործոց նկարել, բայց նույնիսկ փորձ չէր անում սկսել այն։ Սյուն գնում է ծերունի Բերմանի մոտ նրան նկարելու խնդրանքով և պատմում ընկերուհու հիվանդության ու նրա հիմար համոզմունքի մասին, ինչն առաջացնում է ծեր նկարչի ծաղրը նմանատիպ հիմար երևակայության նկատմամբ.
Զրույցի ավարտից հետո երիտասարդ նկարիչն ու նրա նորաթուխ բնորդը աստիճաններով բարձրանում են Սյուի ու Ջոնսիի արվեստանոցը։
Գիշերը քամոտ էր ու անձրևոտ։ Հաջորդ առավոտյան հիվանդը պահանջում է բարձրացնել վարագույրը, որպեսզի տեսնի, թե քանի տերև է մնացել բաղեղի վրա։ Անբարենպաստ եղանակից հետո աղյուսե պատի վրա երևում էր վերջին տերևը։ Ջոնսին համոզված է, որ շուտով այն կընկնի, և այդ ժամանակ էլ ինքը կմահանա։ Սակայն հաջորդ օրն ու գիշերն տերևը շարունակվում էր ճյուղից կախված մնալ։ Ի զարմանս աղջկա՝ այն տեղում մնաց նաև հաջորդ օրը։ Դա Ջոնսիին համոզում է, որ ինքը մեղք է գործել իր համար մահ ցանկանալով, և վերադարձնում է ապրելու կամքը։
Առավոտյան գալիս է բժիշկն ու ասում, որ Ջոնսին առողջանալու լավ հնարավորություններ ունի։ Այնուհետև հաղորդում է, որ պետք է այցելի ևս մեկ հիվանդի, որի ազգանունը Բերման է. ծերունին շատ թույլ է, իսկ հիվանդությունը՝ ծանր։ Հաջորդ առավոտյան բժիշկը հաստատում է, որ Ջոնսին ամբողջովին առողջանալու ճանապարհին է։ Նույն օրվա երեկոյան Սյուն ընկերուհուն պատմում է, որ Բերմանը հիվանդանոցում մահացել է թոքաբորբից.
«Վերջին տերևը» ստեղծագործությունն Օ. Հենրիի՝ անսպասելի ավարտով նովելների բնորոշ օրինակ է։
Գրողի ժամանակակից քննադատության մեջ տարածված է եղել այն կարծիքը, որ նովելին հատուկ է ավելորդ սենտիմենտալությունն ու անհավանականությունը։ Այսօրվա ամերիկյան կարծիքներում «Վերջին տերևը» նովելի այլընտրանքային մեկնաբանությունը ներկայացվում է ֆեմինիստական լույսի ներքո. քննադատները ուշադրություն են դարձնում այն բանին, որ իրար հետ ապրող երկու աղջիկների մոտ ներխուժել է «միստր Թոքաբորբը», որ Սյուն հիվանդագին է արձագանքում բժշկի այն հարցին, թե արդյոք Ջոնսին չունի ընտրած տղամարդ և այլն[1]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերջին տերևը» հոդվածին։ |
|