Վեց Նապոլեոններ անգլ.՝ The Adventure of the Six Napoleons | |
---|---|
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | տեսուչ Լեսթրեյդ և Շերլոկ Հոլմս |
Ստեղծման տարեթիվ | 1899 |
Շարք | Շերլոկ Հոլմսի վերադարձը[1] և Շերլոք Հոլմսի մատենագիտություն |
Նախորդ | The Adventure of Charles Augustus Milverton? |
Հաջորդ | Երեք ուսանողների արկածները |
Նկարազարդող | Սիդնի Փեջեթ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակված է | Շերլոկ Հոլմսի վերադարձը |
Հրատարակման տարեթիվ | 1904 |
The Adventure of the Six Napoleons Վիքիպահեստում |
«Վեց Նապոլեոններ» (անգլ.՝ The Adventure of the Six Napoleons), հայտնի անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվ պատմվածք «Շերլոք Հոլմսի վերադարձը» շարքից։ Գրվել է մոտ 1899 թվականին։ Պատմվածքում գործում է 19-րդ դարի հայտնի խուզարկու Շերլոք Հոլմս և իր օգնական բժիշկ Ուոթսոնը
Շերլոք Հոլմսին Բեյքր Սթրիթում այցելում է տեսուչ Լեստրեյդը։ Զրուցելիս նա հայտնում է մի շատ տարօրինակ գործի մասին, որը ըստ նրա ավելի շատ վերաբերվում էր Դոկտոր Վաթսոնին, քան Շերլոք Հոլմսին քանի որ այն ավելի շատ կապված էր խելագարության և խենթության հետ։ Փոքրիկ խանութում գողություն էր կատարվել. գողացված իրը՝ Նապոլեոն Բոնապարտի գիպսե կիսանդրին ջարդել էին հենց խանութում։ Հետագայում նմանտիպ գողություն կատարվում է մեկ այլ տեղ, նույնպես Նապոլեոնի կիսանդրու հետ։ Շուտով գործը վերածվում է սպանության. հանցագործը փորձելով մտնել լրագրողի տունը, որտեղ պահվում էր կիսանդրին սպանում է մի մարդու տան աստիճանների վրա։
Հոլմսը իմանում է հանցագործի անունը. դա իտալացի Բեպպոն էր ով մի ժամանակ աշխատում էր որպես քանդակագործ։ Նա քանդակագործ աշխատելու տարիներին իր իտալացի ընկերոջ միջոցով՝ ով իդեպ իր կողմից սպանված երիտասարդն էր կատարում է մի շատ թանկարժեք մարգարտի գողություն՝ Բորջիայի մարգարտի գողությունը։ Որպեսզի ոստիկանությունը չբացահայտի կատարվածը նա այդ մարգարիտը խնամքով թաքցնում է իր իսկ կողմից պատրաստվող վեց Նապոլիոնների կիսանդրիներից մեկի մեջ։ Հետագայում նա չի հասցնում խուսափել ոստիկանությունից և ձերբակալվում է։ Այսպես Նապոլիոնների կիսանդրիները ուղարկվում են տարբեր խանութներ և վաճառվում են՝ գնալով Լոնդոնի տարբեր հատվածներ։ Մոտ մեկ տարի անց երբ նա հայտնվում է ազատության մեջ փորձում է հասնել մարգարտին։ Նա ստիպված իմանում է այդ բոլոր վեց տների հասցեները և դրանց միջոցով գնում է և ջարդում է դրանք։ Սակայն Հոլմսը գլխի է ընկնում և նա իր գործընկերների հետ, հենց գողության վայրում բռնում է Բեպպոյին։ Հետագայում Հոլմսը արժանանում է իր գործընկերների գովասանքին և պատմում թե ինչպես գտավ այս հերթական առեղծվածի լուծումը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեց Նապոլեոններ» հոդվածին։ |
|