Վիլհելմինա ֆոն Հալլվյուլ

Վիլհելմինա ֆոն Հալլվյուլ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 1, 1844(1844-10-01)[1][2]
ԾննդավայրParish of St Gertrud of Germany, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Մահացել էհուլիսի 25, 1930(1930-07-25)[1][2] (85 տարեկան)
Մահվան վայրParish of St Gertrud of Germany, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա
ԵրկերՀալվիլ թանգարան
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ
ԱմուսինՎալտեր ֆոն Հալվյուլ[1]
Ծնողներհայր՝ Wilhelm Kempe?[1], մայր՝ Johanna Kempe?[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներEbba von Eckermann?, Էլլեն Ռոսվալ ֆոն Հալլվյուլ և Irma von Geijer?
 Wilhelmina von Hallwyl Վիքիպահեստում

Աննա Ֆրիդրիկա Վիլհելմինա ֆոն Հալլվյուլ, ի ծնե՝ Քեմպե (շվեդ.՝ Anna Fridrica Wilhelmina von Hallwyl, հոկտեմբերի 1, 1844(1844-10-01)[1][2], Parish of St Gertrud of Germany, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] - հուլիսի 25, 1930(1930-07-25)[1][2], Parish of St Gertrud of Germany, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ արվեստի հավաքորդ, Ստոլկհոլմում Հալվիլ թանգարանի հիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմինա Քեմփեն ծնվել է 1844 թվականին Ստոկհոլմում։ Նա չուգունի գործարանի սեփականատեր Վիլհելմ Քեմփեի և նրա կնոջ՝ Յուհաննայի միակ դուստրն էր։ Վիլհելմինան կրթություն չի ստացել, բայց հոր մահից հետո ժառանգել է նրա կարողությունը։ 20 տարեկան հասակում նավով ճամփորդելիս ծանոթացել է Կոմս Վալտեր ֆոն Հալլվյուլի հետ և 1865 թվականին ամուսնացել է նրա հետ։ Նրանք ունեցել են չորս դուստր, այդ թվում՝ Էլլեն Ռոսվալ ֆոն Հալլվյուլ, որը հետագայում հայտնի քանդակագործ է դարձել[3]։

1893 թվականին Վալտերն ու Վիլհելմինա ֆոն Հալլվյուլը Ստոկհոլմում սկսել են իրենց սեփական տան շինարարությունը։ Ճարտարապետն է դարձել Իսակ Գուստավ Կլասոնը։ Վիլհելմինան ակտիվ մասնակցություն է ունեցել շքեղությամբ աչքի ընկնող ինտերիերների ձևավորմանը։ Առանձնատունը, որի շինարարությունն ավարտվել է 1898 թվականին, ներառում էր ոչ միայն բնակելի, այլև ծառայողական տարածքներ, ինչպես նաև այն ժամանակ Վիլհելմինայի կողմից հավաքված արվեստի օբյեկտների պահպանման սենյակներ։ Բացի այդ, այն հագեցած էր բոլոր տեխնիկական նորամուծություններով. ուներ էլեկտրականություն, օդորակիչներ, սառը և տաք ջուր, վերելակ, հեռախոս և այլն[3]։

Հալլվյուլ առանձնատան ներքին ինտերիերը

Վիլհելմինայի հավաքածուն, որը գտնվում էր առանձնատանը, բավականին տարաբնույթ էր։ Նա հավաքել է ոչ այնքան արժեքավոր գեղարվեստական տեսանկյունից, որքան թանկարժեք և առավելագույնս բազմազան առարկաներ։ Նրանց թվում էին տարբեր պատմական ժամանակաշրջանների, երկրների և մշակույթների կերամիկա, կահույք, արծաթ, զենք, գորգեր և այլն։ Վիլհեմինան հավաքել էր նաև գեղանկարներ, առաջին հերթին 1500-1600-ական թվականների հոլանդական և ֆլամանդական նկարիչների՝ առաջնորդվելով փորձագետի հանձնարարականներով։ Նա նաև կազմակերպել է հավաքածուի ամբողջական կատալոգի ստեղծումը՝ այդ նպատակով վարձելով Ստոկհոլմի ուսանողներին։ Ստացված կատալոգը հաշվվել է 78 հատոր և տպագրվել է 110 օրինակով[3]։

1903 թվականին Վիլհելմինան սկսել է հավաքել արխիվային փաստաթղթեր, որոնք վերաբերում էին Շվեյցարիայի Հալվիլի դղյակին, որը 12-րդ դարից պատկանում էր Վալտեր ֆոն Հալլվյուլի նախնիներին։ 1910 թվականին նա կազմակերպել է պեղումներ ամրոցի շրջակա տարածքում, իսկ 1914 թվականին ձեռնամուխ է եղել ամրոցի վերականգնմանը։ Հետագայում այն դարձել է այցելուների համար բաց թանգարան[3]։

Իր առանձնատունը և այնտեղ պահվող կնոջ հավաքածուն ֆոն Հալլվյուլը կտակել է պետությանը։ Վիլհեմինա ֆոն Հալլվյուլը մահացել է 1930 թվականին, իսկ 1938 թվականին առանձնատանը բացվել է Հալվիլ թանգարանը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Eva Helena Cassel-Pihl. «Anna Fridrica Wilhelmina von Hallwyl». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
  • «From Merchant's Daughter to Countess». Hallwylska museet (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմինա ֆոն Հալլվյուլ» հոդվածին։