Վիկտոր Բալագերի գրադարան-թանգարան

Վիկտոր Բալագերի գրադարան-թանգարան
Տեսակmain library? և պատկերասրահ
Երկիր Իսպանիա[1][2]
ՏեղագրությունՎիլյանուևա ի Խելտրու[1][2][3]
ՎայրEdifici de la Biblioteca Museu Víctor Balaguer?
Մասն էԿատալոնական արվեստի ազգային թանգարան, Կատալոնիայի ազգային գրադարան և Barcelona Provincial Council Local Museum Network?
Հասցե08800[2]
Հիմնադրվել էհոկտեմբերի 26, 1884
ՀիմնադիրՎիկտոր Բալագեր
Կայքvictorbalaguer.cat(կատ.)
Քարտեզ
Քարտեզ

Վիկտոր Բալագերի գրադարան-թանգարան (իսպ.՝ Biblioteca Museo Víctor Balaguer), հիմնադրվել է Վիլյանուևա ի Խելտրու քաղաքում 1884 թվականին Վիկտոր Բալագերի կողմից, ի նշան երախտագիտության քաղաքին, իր քաղաքական գործունեության ընթացքում ստացած աջակցության համար։ 2000 թվականից թանգարանը համարվում է Կատալոնական արվեստի ազգային թանգարանի մասնաճյուղ, իսկ գրադարանը` Կատալոնիայի գրադարանի մի մաս։

Թանգարանի շենքը կառուցվել է 1882 թվականից մինչև 1984 թվականն ընկած ժամանակահատվածում ճարտարապետ Ժերոնի Գրանելի նախագծով։ Թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում, երկաթուղային կայարանից, Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանից և համալսարանի գրադարանից ոչ հեռու։ Այն նախագծվել էր որպես թանգարան և գրադարան, այդ ժամանակների համար ոչ այնքան տիպիկ համադրություն։ Շինությունը ուներ տաճարի տեսք նոր եգիպտական և նոր հունական ոճի զարդանախշերի տարրերով։ Շինության ճակատային մասը զարդարված էր XIX դարում Վիլանովի պատվավոր քաղաքացու կոչման արժանացած, արքեպիսկոպոս Ֆրանսիսկո Արմանիայի և պոետ Մանուել դե Կաբանեսայի քանդակապատկերներով։

Մուտքի վերևի մասում կարելի է կարդալ Surge et Ambula («Բարձրացիր և գնա») ասույթը։ Ուշադրության է արժանի շինությունը շրջապատող XIX դարի այգին։

Գրադարանում հավաքված են տարբեր առարկաներ և փաստաթղթեր, որոնց նպատակն է տարբեր ոլորտների վերաբերյալ գիտելիքների տարածումը։ Հիմնադիրը գրադարանին է նվիրաբերել զանազան գրքեր, ամսագրեր և փաստաթղթեր։

Այսօր գրադարանի ֆոնդերում հաշվառված են 40000 գրքեր և շուրջ 2000 հատ XVIII-XX դարերի պարբերական հրատարակություններ։ Բացի այդ, ուշադրության է արժանի Վիկտոր Բալագերի 50000 նամակների, գրական և քաղաքական ձեռագրերի հավաքածուն։ Այս նյութերի շնորհիվ Վիկտոր Բալագերի գրադարան-թանգարանը համարվում է Կատալոնիայի XIX դարի ամենահարուստ մատենագիտական հավաքածուներից մեկը։

Գրադարանում, ի թիվս այլ նյութերի, պահպանվում են նաև Ժոան Ալեմանիայի, Ժոան Ռիուս Վիլայի, Էդուարդ Տոլդրի, Խոսե Կրուսետի և Էնրիկ Քրիտափոր Ռիկարտի փաստաթղթերը։

Թանգարանի պատկերասրահին է պատկանում XIX-XX դարերի կատալոնական գեղանկարչության լավագույն հավաքածուներից մեկը։ Այստեղ ներկայացված են նկարիչներ Սանտյագո Ռուսինոլի, Ռամոն Կասասի, Ժոակիմ Վայրեդի, Մարտի Ալսինի, Իզիդրա Նոնելի, Ռաֆաել Դուրանկամպսի և Շավիեր Նոգեսի ստեղծագործությունները։ Սա թանգարանի հիմնադրի յուրահատուկ հավաքածուն է։ Նկարները ցուցադրվում են ժամանակագրական կարգով, վերարտադրելով 19-րդ դարի պատկերասրահը, որտեղ կարելի է տեսնել Հռոմեական դպրոցի ժամանակաշրջանի կատալոնական արվեստի կտավներ։

Հավաքածուում կան Պրադոյի թանգարանի կողմից ներկայացված նկարներ, նկարիչ Խոակին Սորոլյայի «Մայիսի երկուսը», Էլ Գրեկոյի «Սուրբ ընտանիք», ինչպես նաև այնպիսի նկարիչների կտավներ, ինչպիսիք են Լուկա Ջորդանոն, Բարտոլոմե Էստեբան Մուրիլիոն, Ռուբենսը, Խոսե դե Ռիբերան, Գոյան և ալն։

Երկրորդ հարկում ներկայացված են «Վիլյանովի դպրոցի» նկարիչների հավաքածուները մոդեռնիստներ Խոան Ֆերերի, Միրոյի, Խոակիմ Միրի, Ժոզեպ դե Տոգորեսի, Էրմենեհիլդո Անգլադ Կամարասի, Խոան Լիմոնի և այլ նկարիչների կտավներ։

Հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Բալագերի անտիկ հավաքածուն վկայում է նրա շահերի բազմազանության մասին և դասակարգվում է հետևյալ բաժինների (XIX դարի մյուս բանահավաքների հավաքածուների կազմակերպման նմանությամբ)։

Հնագիտություն և ազգագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եգիպտական հավաքածու
  • Մինչկոլումբոսյան հավաքածու
  • Ֆիլիպինյան հավաքածու
  • Արևելյան հավաքածու
  • Հնագիտական հավաքածու
  • Դեկորատիվ արվեստի հավաքածու
  • Լեգատ 56

Ֆոմենտո սրճարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուն ունի եգիպտական դահլիճ, որտեղ կարելի է տեսնել Հին Եգիպտոսի դարաշրջանի յուրահատուկ առարկաներ, այդ թվում երեխայի մումիա։ Թանգարանում ցուցադրվում են նաև Վենանս Վալմիջանի և Մանոլո Ուգեի քանդակները։ Այստեղ կա նաև ժամանակավոր ցուցադրությունների դահլիճ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Բալագերի գրադարան-թանգարան» հոդվածին։