Վիկտոր Բերնատ

Վիկտոր Բերնատ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 17, 1987(1987-05-17)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա

Վիկտոր Բերնատ Կուադրոս (իսպ.՝ Victor Bernat Cuadros, մայիսի 17, 1987(1987-05-17)[1], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի և անդորրացի ֆուտբոլիստ, «Էնգորդան» ակումբի և Անդորրայի հավաքականի հարձակվող: Անդորրայի առաջնության եռակի լավագույն ռմբարկու։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 17 տարեկանը խաղացել է իսպանական ցածր դիվիզիոնների «Անդորրա» թիմում։ Այնուհետև խաղացել է «Էնգորդանում»[2]:

2007 թվականին դարձել է «Ունիո Էսպորտիվա Սանտա Կոլոմա» ակումբի խաղացող։ Թիմի կազմում առաջին մրցաշրջանում դարձել է Անդորրայի երկրորդ դիվիզիոնի հաղթող և օգնել է թիմին դուրս գալ Անդորրայի ֆուտբոլի առաջնություն:

2009/10 մրցաշրջանում դարձել է Անդորրայի ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալակիր և Անդորրայի գավաթի եզրափակչի մասնակից[3]: 2010 թվականի հուլիսին նորամուտն է նշել եվրագավաթներում՝ խաղալով Չեռնոգորիայի «Մոգրենի» դեմ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի երկու խաղերում։ Երկու խաղերի արդյունքում անդորրացիները պարտվել են 0:5 հաշվով[4]: 2010/11 մրցաշրջանում դարձել է Անդորրայի առաջնության լավագույն ռմբարկու՝ խփելով 16 գոլ[5]: Նույն մրցաշրջանում թիմի հետ երկրորդ անգամ դարձել է Անդորրայի գավաթի եզրափակչի մասնակից[6]: 2011 թվականի ամռանը Եվրոպայի լիգայի որակավորման փուլում երկու խաղ է անցկացրել հունգարական «Պակշի» դեմ (0:5 ՝ երկու խաղերի հանրագումարով)[4]: Հաջորդ՝ 2011/12 մրցաշրջանում իսպանացին կրկին 14 գոլով գլխավորել է Անդորրայի ֆուտբոլի առաջնության գոլերի ցուցակը, իսկ թիմը նվաճել է առաջնության բրոնզե մեդալները[7]: Եվրոպայի լիգայի որակավորման փուլի շրջանակներում մասնակցել է նիդերլանդական «Տվենտեի» դեմ երկխաղյա դիմակայությանը, որում «Ունիո Էսպորտիվա Սանտա Կոլոման» պարտվել է 0:9 հաշվով[4]: 2013 թվականին «սկյուռիկները» առաջին անգամ դարձել են Անդորրայի գավաթակիր՝ եզրափակչում հաղթելով «Սան Ժուլիային» (3:2):

«Զրինսկու» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում աչքի է ընկել խփած գոլով: Չնայած դրան, «ՈՒԵ Սանտա Կոլոման» պարտվել է 1:3 հաշվով: Պատասխան հանդիպումը ևս ավարտվել է նվազագույն հաշվով պարտությամբ (0:1)[4]: 2013/14 մրցաշրջանը թիմի համար ավարտվել է առաջնության արծաթե մեդալներով: 2014 թվականի հուլիսին Եվրոպայի լիգայի որակավորման փուլում երկու հանդիպման է մասնակցել Սկոպյեի մակեդոնական «Մետալուրգի» դեմ։ Երկու հանդիպումների արդյունքում անդորրացիները պարտվել են 0:5 հաշվով[4]: 2014/15 մրցաշրջանում թիմը դարձել է Անդորրայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հաջորդ՝ 2015/16 մրցաշրջանում երրորդ անգամ դարձել է Անդորրայի առաջնության լավագույն ռմբարկու՝ այս անգամ խփելով 12 գոլ: Կիսելով այդ տիտղոսը այդ մրցաշրջանում «Լուսիտանսի» Ժոզե Ագիլյարի հետ[8]:

2016 թվականի մայիսին դարձել է Անդորրայի գավաթակիր, մրցաշարի եզրափակչում ակումբը հաղթել է «Էնգորդանին» (3:0), իսկ Վիկտորը դարձել է դուբլի հեղինակ[9]: 2016 թվականի ամռանը Եվրոպայի լիգայի որակավորման երկու խաղերում մասնակցել է խորվաթական «Լոկոմոտիվայի» դեմ խաղին: Երկու խաղերում էլ անդորրական ակումբը պարտվել է ընդհանուր հաշվով (2:7)[4]: 2016 թվականի սեպտեմբերին Անդորրայի Սուպերգավաթի խաղում «Ունիո Էսպորտիվա Սանտա Կոլոման» նվազագույն հաշվով հաղթել է «Սանտա Կոլոմային» (1:0)[10]:

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անդորրայի առաջնության արծաթե մեդալակիր (2)՝ 2009/10, 2013/14
  • Անդորրայի առաջնության բրոնզե մեդալակիր (3)՝ 2011/12, 2012/13, 2014/15
  • Անդորրայի երկրորդ դիվիզիոնի հաղթող (1)՝ 2007/08
  • Անդորրայի գավաթի գավաթակիր (2)՝ 2013, 2016
  • Անդորրայի Սուպերգավաթի գավաթակիր (1)՝ 2016
  • Անդորրայի գավաթի եզրափակչի մասնակից (2)՝ 2010, 2011
  • Անդորրայի առաջնության լավագույն ռմբարկու (3)՝ 2010/11, 2011/12, 2015/16

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «VÍCTOR BERNAT: «M'encantaria vestir la tricolor abans de retirar-me»» (կատալաներեն). El Periòdic d'Andorra. 2017-01-16. Արխիվացված է օրիգինալից 2017-01-16-ին. Վերցված է 2017-02-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «L'UE Sant Julià es proclama campió de la Copa Constitució en vèncer per la mínima a l'UE Santa Coloma (1-0)» (կատալաներեն). Футбольная федерация Андорры. 2010-05-16. Վերցված է 2017-02-09-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
  5. «Season review: Andorra» (կատալաներեն). УЕФА. 2011-06-29. Արխիվացված է օրիգինալից 2017-11-09-ին. Վերցված է 2017-02-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «El Sant Julià revalida el títol decidint en la primera part de la pròrroga» (կատալաներեն). Diari Bondia Andorra. 2011-05-08. Արխիվացված է օրիգինալից 2017-02-11-ին. Վերցված է 2017-02-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Season review: Andorra» (կատալաներեն). УЕФА. 2012-05-31. Արխիվացված է օրիգինալից 2017-11-09-ին. Վերցված է 2017-02-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «L'UE Santa Coloma, campió de la Copa Constitució 2016 (3-0)» (կատալաներեն). Футбольная федерация Андорры. 2016-05-15. Վերցված է 2017-02-09-ին.
  9. «Финал. 15.05.2016. Протокол матча «УЭ Санта-Колома» — «Энгордань» (3:0)» (կատալաներեն). Футбольная федерация Андорры. Վերցված է 2017-02-09-ին.
  10. «Финал. 11.09.2016. Протокол матча «Санта-Колома» — «УЭ Санта-Колома» (0:1)» (կատալաներեն). Футбольная федерация Андорры. Վերցված է 2017-02-09-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]