Երկիր | Իտալիա |
---|---|
Տեսակ | պետական հանրային գրադարան և անշարժ գույք |
Հիմնվել է | 1804 |
Տեղադրություն | Նեապոլ[1] |
Հասցե | Piazza del Plebiscito 1 - 80132 Napoli[1] և Piazza Del Plebiscito 1, 80132 Napoli[2][3][4][…] |
Անվանված է | Վիկտոր Էմանուիլ III |
Հավաքածուներ | |
Չափ | 2 482 890 արխիվային միավոր[2], 176 021 արխիվային միավոր[2], 2 429 380 արխիվային միավոր[3], 2 439 741 արխիվային միավոր[4], 2 684 556 արխիվային միավոր[5][6], 176 025 արխիվային միավոր[5][6], 2 241 370 հատոր[6] և 4900 արխիվային միավոր[6] |
Այլ տվյալներ | |
Կայք | bnnonline.it(իտալ.) |
Վիկտոր Էմանուիլ III-ի անվան ազգային գրադարան (իտալ.՝ Biblioteca Nazionale Vittorio Emanuele III), ազգային գրադարան Իտալիայում։ Տեղակայված է Նեապոլի Պլեբիսիտո 1 հրապարակում գտնվող թագավորական պալատում, մուտքը՝ Տրիեստե ե Տրենտո հրապարակից (piazza Trieste e Trento): Այն հիմնադրել և ղեկավարում է Գրադարանային ժառանգության գլխավոր խորհուրդը (Direzione Generale per i Beni Librari) և Իտալիայի մշակութային ժառանգության և տուրիզմի նախարարությունը (Ministero per i Beni e le Attività Culturali):
Քանակական առումով Իտալիայի երրորդ խոշորագույն գրադարանն է Հռոմի և Ֆլորենցիայի ազգային կենտրոնական գրադարաններից հետո։ Ունի 1480747 տպագիր գրականություն, 319187 բրոշյուրներ, 18415 ձեռագրեր, ավելի քան 8000 պարբերականներ, 4500 ինկունաբուլաներ, 1800 Հերկուլանում պապիրուսներ[7]։
Գրադարանը հիմնադրվել 18-րդ դարի վերջում «Palazzo degli Studi» պալատում, որտեղ այժմ տեղակայված է Նեապոլի ազգային հնագիտական թանգարանը։ Հանրության համար թանգարանը բացվել է 1804 թվականին որպես Նեապոլի թագավորական գրադարան (իտալ.՝ Reale Biblioteca di Napoli)՝ 1816 թվականին դառնալով Բուրբոնների թագավորական գրադարան (իտալ.՝ Reale Biblioteca Borbonica): Գրադարանի հավաքածուն համալրվել է վերացված կրոնական կառույցներից և առգրավված մասնավոր հավաքածուներից։ Իտալիայի միավորումից հետո 1860 թվականից կրում է ներկայիս անվանումը։
1910 թվականին գրադարանում ստեղծվել է Հերկուլանում պապիրուսների բաժինը (իտալ.՝ Officina dei papiri ercolanensi). մի արհեստանոց, որը հիմանդրել է Կառլո դե Բուրբոնը՝ պահպանելու Հերկուլանումի պեղումների ժամանակ հայտնաբերված պապիրուսները։
Երկար բանավեճերից հետո Բենեդետտո Կրոչեի առաջարկությամբ և ջանքերով գրադարանը տեղափոխվել է իր ներկայիս վայրը՝ թագավորական պալատը, որը գրադարանին է տրամադրել Վիկտոր Էմանուիլ III, ում անունով էլ կոչվում է գրադարանը։ Տեղափոխվելուց հետո գրադարանի հավաքածուն համալրվել է նեապոլյան գրադարանների արժեքավոր նյութերով, այդ թվում Brancacciana գրադարանի (հիմնադրվել է Հռոմում, կարդինալ Ֆրանչեսկո Մարիա Բրանկաչոյի կողմից 17-րդ դարի առաջին կեսերին, Նեապոլ տեղափոխվելով՝ դարձել է Նեապոլի առաջին հանրային գրադարանը)։
Գրադարանը տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանական և դաշնակից ուժերի կողմից Նեապոլի գրավման ժամանակ (հրկիզվել է գերմանացիների կողմից), թեև առավել թանկարժեք ձեռագրերը տեղափոխվել են անվտանգ վայրեր և այնտեղ մնացել մինչև գրադարանը վերաբացվել է 1945 թվականին։ 1980 թվականին գրադարանի շենքի թևը լրջորեն վնասվել է երկրաշարժից, և գրադարանի գույքը տեղափոխվել է շենքի այլ հատված։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Էմանուիլ III-ի անվան ազգային գրադարան» հոդվածին։ |
|