Վիկտոր Կարպով (ռուս.՝ Виктор Павлович Карпов, հոկտեմբերի 1, 1928(1928-10-01), Պենզա, Central Volga Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 23, 1997(1997-06-23), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ, քաղաքական և պետական գործիչ, 1990-1991 թվականների ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
1951 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1951 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ[1]։
- 1958-1962 թվականներ՝ եղել ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ներքաղաքական տեղեկության վարչության առաջին քարտուղար։
- 1962-1966 թվականներին ԱՄՆ-ում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
- 1966 թվականից մինչև 1980 թվականը եղել է ներքաղաքական միջոցառումների կազմակերպման վարչության խորհրդական։
- 1980 թվականից մինչև 1985 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպանորդ։
- 1985-1990 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ, զինաթափման և զենքի սահմանափակման խնդիրներով վարչության պետ։ Լինելով այդ պաշտոնին՝ ակտիվ մասնակցել է խորհրդային-ամերիկյան բազմաթիվ բանակցություններ, որոնց թվում ատոմային ռումբի լիկվիդացիայի հարցերով։
- 1990 թվականից մինչև 1991 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
- 1991- թվականից մինչև 1997 թվականը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության զինաթափման հարցերով դեպարտամենտում զբաղեցրել է ավագ խորհրդականի պաշտոնը։
- ↑ Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0