Վիկտոր Կինգիսեպ էստ․՝ Viktor Eduard Kingissepp | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1888[1] |
Ծննդավայր | Կաառմա, Սաարեմաա, Էստոնիա |
Մահացել է | մայիսի 4, 1922 (34 տարեկան) կամ մայիսի 3, 1922[2] (34 տարեկան) |
Մահվան վայր | Տալլին, Էստոնիա[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և Էստոնիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ և Էստոնիայի կոմունիստական կուսակցություն |
Անդամություն | Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե |
Երեխաներ | Սերգեյ Կինգիսեպ |
Viktor Kingissepp Վիքիպահեստում |
Վիկտոր Էդուարդովիչ Կինգիսեպ (էստ․՝ Viktor Kingissepp, մարտի 12, 1888, քաղաք Կաարմա Սուրե[3], Ռուսաստանի Դաշնություն - մայիսի 4, 1922, Տալլին, Էստոնիա), էստոնացի կոմունիստ քաղաքական գործիչ, Էստոնիայի կոմունիստական կուսակցության (ԷԿԿ) առաջնորդ։
1907-1917 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Տալլինում և Պետրոգրադում։ 1917 թվականին էստոնիայի բոլշևիկյան կազմակերպության ղեկավար։ 1918 թվականին աշխատել է Մոսկվայում, Գերագույն հեղափոխական տրիբունալում և ՎՉԿ-ում (Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողով)։ Ընտրվել է Համառուսաստանյան ԿԳԿ անդամ, ապա՝ Էստոնիայի կոմկուսի Կենտկոմի և քաղբյուրոյի անդամ։ Կազմակերպել է ընդհատակյա տպարաններ, հրատարակել է «Կոմունիստ» թերթը։ Ձերբակալվել և գնդակահարվել է Էստոնիայի բուրժուական կառավարության կողմից։
1905 թվականին մասնակցել է հեղափոխական շարժումներին, 1906 թվականին ՌՍԴԱԿ (Ռուս Սոցիալ դեմոկրատական աշխատանքային կուսակցություն) անդամ։ 1917 թվականին ավարտել է Պետրոգրադի Կայսերական համալսարանը։ 1907-1914 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Պետրոգրադում, Տալլին, մասնակցել է բոլշևիկյան թերթի հրապարակմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 430)։ |