Վիկտորիա աշտարակ անգլ.՝ Victoria Tower | |
---|---|
Երկիր | Մեծ Բրիտանիա Լոնդոն |
Նախագծի հեղինակ | Օ. Ուելբի Նորթմոր |
Հիմնադիր | Չարլզ Բերի |
Շինարարության սկիզբ | 1843 |
Շինարարության վերջ | 1855 |
Վիկտորիա աշտարակ (անգլ.՝ Victoria Tower), աշտարակը գտնվում է Վեստմինստերյան պալատի հարավարևելյան անկյունում, Լոնդոն։ Ինչպես և ամբողջ պալատը կառուցվել է նեոգոթիկ ճարտարապետական ոճով, ճարտարապետ Չարլզ Բերիի կողմից։ Աշտարակը պալատի աշտարակներից ամենաբարձրն է, բարձրությունը — 98.45 մ (323 ֆուտ)[1], հայտնի է Էլիզաբեթի աշտարակը (Բիգ Բեն), որը Վիկտորիա աշտարակից ցածր է 2 մետրով։ Իր կառուցման ժամանակ այն եղել է ամենաբարձր քառակուսի աշտարակը։
Աշտարակը կոչվել է այդպես, ի պատիվ Վիկտորիա թագուհու, որը 1843 թվականի դեկտեմբերի 22-ին դրել է հիմքի առաջին քարը, սակայն նախագծի համաձայն աշտարակը պետք է անվանվեր Թագավորական աշտարակ (անգլ.՝ The King's Tower): Աշտարակը ամբողջությամբ կառուցվել է 1860 թվականին։ Աշտարակը կանգնեցվել է խորհրդարանի արխիվային փաստաթղթերի պահպանման համար։ 1834 թվականի հրդեհի ժամանակ այրվել էին բոլոր փաստաթղթերը, միևնույն ժամանակ Համայքային պալատի և Լորդերի պալատի փաստաթղթեր էին այրվել, փաստաթղթերի մի մասը պահված էր եղել Զարդերի պալատում և չէր այրվել։
Չարլզ Բերիի հետ համատեղ, աշտարակի նախագծմանը մասնակից է եղել Օ. Ուելբի Նորթմորը, որն էլ հենց եղել է հիմնական նախագծի հեղինակը։ 14 հարկերից 12-ը զբաղեցնում են արխիվային Լորդերի պալատը և Միացյալ Թագավորության համայնքների պալատը։ Փաստաթղթերի պահպանման և տեղի բերելավման համար տարվել են երկու խոշոր վերանորոգումներ, առաջինը 1948-1963 թվականներին և երկրորդը 2000—2004 թվականներին։
Նաև պալատում է գտնվում Sovereign´s Entrance (Գերիշխանության մուտք) կոչվող շքամութքը, որտեղից խորհրդարան է մտնում թագավորը կամ թագուհին նիստերի բացման ժամանակ։ Պալատում միապետի ժամանման ժամանակ դրոշաձողի վրա բարձրացնում են Royal Standard (Թագավորական ստանդարտ) — Բրիտանիայի թագավորի կամ թագուհու պաշտոնական դրոշը։ Մնացած օրերին բարձրացնում են Union Jack — Մեծ Բրիտանիայի դրոշը։
{{cite web}}
: External link in |title=
(օգնություն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիկտորիա աշտարակ կատեգորիայում։ |