Վինի Թուխը և հոգսերի օրը ռուս.՝ Винни-Пух и день забот | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | մանկական ֆիլմ և երաժշտական ֆիլմ |
Կերպարներ | Վինի Թուխ, Դնչիկ, Իա-Իա և Owl? |
Հիմնված է | Վինի Թուխ |
Շարքի մասն է | Վինի Թուխը և բոլորը, բոլորը, բոլորը |
Ռեժիսոր | Ֆյոդոր Խիտրուկ և Գեննադի Սոկոլսկի |
Սցենարիստ | Բորիս Զախոդեր և Ֆյոդոր Խիտրուկ |
Հնչյունավորում | Եվգենի Լեոնով, Իա Սավվինա, Էրաստ Գարին, Զինաիդա Նարիշկինա և Վլադիմիր Օսենև |
Պատմող | Վլադիմիր Օսենև[1] |
Բեմադրող նկարիչ | Էդուարդ Նազարով և Վլադիմիր Զույկով |
Երաժշտություն | Մոիսեյ Վայնբերգ |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 20 րոպե |
Շարք | Վինի Թուխը և բոլորը, բոլորը, բոլորը |
Թվական | 1972 և հուլիսի 13, 1972[2] |
«Վինի Թուխը և հոգսերի օրը » (ռուս.՝ Винни-Пух и день забот), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ։
Ծեր մոխրագույն ավանակ՝ Իան կանգնել է լճի ափին և տխրում է։ Նրան է մոտենում Վինի Թուխը, որին Իան խոստովանում է, որ նրա ծննդյան օրն է, բայց այդ մասին ոչ ոք չի հիշել, բացի այդ նա կորցրել է իր պոչը։ Ավելի ուշ Վինի Թուխը հանդիպում է Դնչիկին և նրանք որոշում են շնորհավորել ավանակին։ Վինի Թուխը որոշում է ավանակին նվիրել մեղրով կճուճ, իսկ Դնչիկը՝ օդապարիկ։ Սակայն ճանապարհին Թուխը ուտում է մեղրը, և Իայի մոտ է գալիս դատարկ կճուճով, իսկ Դնչիկը ցանկանալով Իային առաջինը մատուցել նվերը շտապում է և ընկնում, արդյունքում ավանակին պայթած փուչիկ է տալիս։ Բայց ավանակը այսպիսի նվերից էլ է գոհ, բացի այդ գալիս է Բուն, թևերի մեջ բռնած բերելով ավանակի կորցրած պոչը։ Պարզվում է ճանապարհին Վինի Թուխը այցելել էր Բուին, նրա տան զանգին տեսնելով տարօրինակ իր, ճանաչելով Իայի պոչը համոզել էր Բուին նվիրել այն ավանակին։ Ի զարմանս Բուի պոչը ամրացնում են Իայի վրա և միասին նշում նրա ծննդյան օրը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինի Թուխը և հոգսերի օրը» հոդվածին։ |
|