Վինսենթ Հուգո Բենդիքս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1882[1] կամ օգոստոսի 12, 1881 |
Ծննդավայր | Moline, Ռոք Այլենդ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 27, 1945[2] |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Գրեյսլենդ գերեզմանատուն[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գյուտարար և ճարտարագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Vincent Hugo Bendix Վիքիպահեստում |
Վինսենթ Հուգո Բենդիքս (անգլ.՝ Vincent Hugo Bendix, դեկտեմբերի 12, 1882[1] կամ օգոստոսի 12, 1881, Moline, Ռոք Այլենդ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - մարտի 27, 1945[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գյուտարար և արդյունաբերող։ Վինսենտ Բենդիքսը եղել է առաջամարտիկ ոչ միայն ավտոմոբիլների ոլորտում, այլ նաև` ավիացիոն արդյունաբերությունում 20-րդ դարի 20-ական և 30-ական թվականներին։ Նա նշանակալի ներդրում է ունեցել այդ արդյունաբերության զարգացման մեջ։
Վինսենթ Հուգոն ծնվել է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Մոլինե քաղաքում։ Նա եղել է երեք երեխաներից ավագը մեթոդիկ եկեղեցու սուրբ հոգևորական Ջեն Բենգսթոնի ընտանիքում, որը ծագումով Շվեդիայի Անգերմանլանդ քաղաքից էր։ Նրա մայրը եղել է շվեդական գյուղական ընտանիքից, օրիորդական անունը` Աննա Դենիելսոն։ Մոլինեում ապրելու տարիներին ընտանիքը փոխել է իր ազգանունը` դառնալով Բենդիքս։ Ավելի ուշ նրանք տեղափոխվել են Չիկագո` մնալով նույն նահանգում։ 16 տարեկանում հեռացել է տնից, հասել է Նյու Յորք, աշխատել է` միաժամանակ սովորելով գիշերօթիկ դպրոցում։
Նա 1907 թվականին հիմնադրել է Bendix Corporation ավտոմոբիլային ընկերությունը։ Նա արտադրել է Բենդիքս Բագգիզ անունով ավտոմեքենան (Bendix Buggies): Արտադրելով 7000 ավտոմեքենա` ընկերությունը երկու տարի անց սնանկացել է, բայց 1910 թվականին Բենդիքսն ստեղծել և արտոնագրել է Բենդիքս շարժարքը, որը գործարկել է շարժիչը սոլենոիդի օգնությամբ։ Սոլենոիդը շարժում էր ալիքը, որի վրա էլ գտնվում էր սարքը։ Երբ շարժիչը շարժվում է միջին արագությամբ, ալիքը ավտոմատ հետ է քաշվում։ Այդ սարքը հնարավոր է դարձնում լայն կիրառել ավտոմեքենաներում էլեկտական ընթացաշարժիչը, իսկ հետո նաև` ավիացիոն և այլ շարժիչներում։
1923 թվականին Բենդիքսը հիմնադրել է Արգելակային Բենդիքս ընկերությունը (Bendix Brake Company), ինչը պահանջում էր արտոնագրի իրավունք ստանալ ֆրանսիացի ինժեներ Անրի Պերոյի` արգելակային ագուցարանի և թմբուկների ծրագրի համար։ Բենդիքսը նաև մասնկացել է Բենդիքս ավիացիոն ընկերության հիմնադրմանը 1929 թվականին, հիմնադրել է Անդրմայրցամաքային Բենդիքս ավիամրցավազքը 1931 թվականին։ 1942 թվականին նաև հիմնադրել է Bendix Helicopters, Inc.-ը` ուղղաթիռների արտադրման համար։ Bendix Aviation և Bendix Brake ավելի ուշ վերանվանվել են Բենդիքս ընկերություն։
Թաղվել է Չիկագոյի Գրեյսլենդ գերեզմանատանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինսենթ Հուգո Բենդիքս» հոդվածին։ |
|