Վինցաս Միցկյավիչուս-Կապսուկաս

Վինցաս Միցկյավիչուս-Կապսուկաս
լիտ.՝ Vincas Mickevičius-Kapsukas
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1880(1880-04-07)[1][1]
ԾննդավայրՎիլկավաշիս, Լիտվա
Մահացել էփետրվարի 17, 1935(1935-02-17)[1][1] (54 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԲեռնի համալսարան և Marijampolė Gymnasium?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, communist, հրապարակախոս և հեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ
 Vincas Mickevičius-Kapsukas Վիքիպահեստում

Վինցաս Սիմանովիչ Միցկյավիչուս-Կապսուկաս (Վիկենտի Սեմյոնովիչ Միցկևիչ-Կապսուկաս, լիտ.՝ Vincas Mickevičius-Kapsukas ապրիլի 7, 1880(1880-04-07)[1][1], Վիլկավաշիս, Լիտվա - փետրվարի 17, 1935(1935-02-17)[1][1], Մոսկվա, ԽՍՀՄ[1][1]), լիտվացի կոմունիստ ակտիվիստ, Լիտվայի կոմկուսի կազմակերպիչներից և ղեկավարներից։

Սովորել է Բեռնի համալսարանում(1902-1904 թթ.)։ 1903 թվականին դարձել է Լիտվայի դեմոկրատական կուսակցության անդամ։ Մասնակցել է 1905-1907 թվականների հեղափոխությանը Լիտվայում, 1907 թ.-ից եղել է բանտում և աքսորում։ 1914 թ.-ին Կրակովում կապ է հաստատել Վլադիմիր Լենինի հետ, ապա վտարանդվել է Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, խմբագրել է Լիտվայի դեմոկրատական կուսակցության թերթերը։ 1917-ի հունիսին Պետրոգրադում մտել է ՌՍԴԲ(բ) կ շարքերը։ Խմբագրել է լիտվական առաջին բոլշևիկյան «Տիեսա» («ճշմարտություն») թերթը։ Եղել է ՌՍԴԲ(բ) կ VI համագումարի և Սովետների համառուսաստանյան II համագումարի պատգամավոր։ 1917 թ.Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նշանակվել է սովետական կառավարության կոմիսար լիտվական գործերի գծով, ՌՍԴԲ(բ) կ, ապա ՌԿ(բ) կ Կենտկոմին կից լիտվական սեկցիայի Կենտրոնական բյուրոյի անդամ, 1918-1919 թթ.-ին՝ Լիտվայի առաջին սովետական կառավարության, ապա Լիտվա-Բելառուսական ՍՍՀ-ի ժողկոմխորհի նախագահ։ 1921 թվականին աշխատանքի է անցել Մոսկվայում, 1923-1935 թվականներին՝ Կոմինտերնի Գործադիր կոմիտեում։ Կուսակցության XI, XII, XIV-XVII համագումարների պատգամավոր, VIII համագումարում (1919 թ.) ընտրվել է ՌԿ(բ) կ Կենտկոմի անդամության թեկնածու։ Եղել է Կոմինտերնի II—VI կոնգրեսների պատգամավոր։ Գրել է պատմության, փիլիսոփայության, գրականության հարցերին նվիրված աշխատություններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Deutsche Nationalbibliothek Record #119065363 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 622
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինցաս Միցկյավիչուս-Կապսուկաս» հոդվածին։