Վինցենտ Դունին-Մարցինկևիչ | |
---|---|
Ծննդյան անուն | լեհ.՝ Wincenty Dunin-Marcinkiewicz |
Ծնվել է | հունվարի 23 (փետրվարի 4), 1808 |
Ծննդավայր | Paniuškavičy, Bobruyskiy Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 17 (29), 1884 (76 տարեկան) |
Վախճանի վայր | Malaya Lyutsinka, Piaršajski Sieĺsaviet, Բելառուս |
Գերեզման | Valožyn District |
Մասնագիտություն | լեզվաբան, դրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ և գրող |
Լեզու | բելառուսերեն և լեհերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ժանրեր | երգիծանք |
Զավակներ | Kamila Marcinkiewicz? |
Wincenty Dunin-Marcinkiewicz Վիքիպահեստում |
Վինցենտ Դունին-Մարցինկևիչ (բելառուս․՝ Вінцэнт (Вінцук) Дунін-Марцінкевіч; լեհ.՝ Wincenty Dunin-Marcinkiewicz, հունվարի 23 (փետրվարի 4), 1808, Paniuškavičy, Bobruyskiy Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 17 (29), 1884, Malaya Lyutsinka, Piaršajski Sieĺsaviet, Բելառուս[1]), 19-րդ դարի բելառուս բանաստեղծ, արձակագիր[2], թատերագիր, հասարակական գործիչ։ Համարվում է բելառուսական նոր գրականության[3] և թատերական ազգային դպրոցի հիմնադիրներից մեկը[4][5][6], ինչպես նաև՝ բելառուսական և լեհական գրականությունների դասական հեղինակ[7]։
Վինցենտ Դունին-Մարցինկևիչը ծնվել է լեհ-լիտվական միացյալ պետության բելառուսական մասում[8]՝ Բոբրույսկի տարածաշրջանում, ազնվականի ընտանիքում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետը։
Գրել է ժամանակակից բելառուսերեն և լեհերեն։ Բելառուսերեն ստեղծագործելիս հարկադրված է եղել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, քանի որ հին բելառուսերենը (Ruthenian անվանվածը) հնացած, մահացած լինելու պատճառով այլևս գործածական չէր, նորն էլ դեռևս կանոնակարգված չէր։
1827 թվականից Դունին-Մարցինկևիչն ապրել է Մինսկում։ 1840 թվականին Իվանեցի մերձակայքում առանձնատուն է գնել ու տեղափոխվել այնտեղ։ Այդ առանձնատանն էլ հենց գրել է իր երկերի մեծ մասը։
1859 թվականին նա լեհերենից բելառուսերեն է թարգմանել Ադամ Միցկևիչի Պան Տադեուշ էպիկական պոեմը և փորձել է հրատարակել Վիլնյուսում, սակայն ցարական գրաքննության ճնշումների պատճառով կարողացել է լույս ընծայել պոեմի սոսկ առաջին և երկրորդ գլուխները։ Դա Միցկևիչի այդ երկի առաջին թարգմանությունն էր սլավոնական մեկ այլ լեզվի[9]։
Լեհական հունվարյան ապստամբության ժամանակաշրջանում Վինցենտ Դունին-Մարցինկևիչին ոստիկանությունը մեղադրել է անջատողական քարոզչություն տանելու մեջ և կալանավորել է։ Թեև շուրջ երկամյա բանտարկությունից հետո նրան ազատ են արձակել, սակայն շարունակել են գաղտնի կերպով հսկողության տակ պահել։ Գրողի դուստր Կամիլլան, որ մասնակցել էր ապստամբությանը, իր քաղաքական գործունեության համար դատապարտվել է հոգեբուժարանում փակված պահվելու[10]։
Անվանի գրողը մահացել է 1884 թվականին՝ 76 տարեկան հասակում։
Պոեմներ. Гапон (1854), Вечарніцы (1855), Купала (1855), Шчароўскія дажынкі (1857) Թատերգություններ. «Сялянка» կատակերգություն-օպերան (1846), «Пінская шляхта» վոդևիլը (1866), «Залёты» կատակերգությունը (1870) Ա. Միցկևիչի «Պան Տադեուշ» պոեմի թարգմանությունը (1859)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինցենտ Դունին-Մարցինկևիչ» հոդվածին։ |
|