Վիտալի Աբալակով Виталий Михайлович Абалаков | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31 1905 (հունվարի 13 1906) |
Ծննդավայր | Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 26, 1986 (80 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, քիմիկոս-ինժեներ, ճարտարագետ, լեռնադահուկորդ և լեռնագնաց |
Պարգևներ և մրցանակներ | |
Vitaly Abalakov Վիքիպահեստում |
Վիտալի Աբալակով (դեկտեմբերի 31 1905 (հունվարի 13 1906), Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 26, 1986, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային լեռնագնաց, լեռնագնացության վաստակավոր վարպետ (1934), սպորտի վաստակավոր վարպետ (1940), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1961), ինժեներ-կոնստրուկտոր։
Սպորտսմենների մարզավիճակի օբյեկտիվ գնահատման համար օգտագործվող շուրջ 100 սարքերի հեղինակ է։ Լենինի պիկ (Պամիր, 7134 մ) 1934 թվականի և Հաղթանակի պիկ (Տյան Շան, 7439 մ) 1956 թվականի գագաթների առաջին վերելքների ղեկավար։
Նրա ղեկավարած «Սպարտակ» (Մոսկվա) թիմը 12 անգամ դարձել է լեռնագնացության ԽՍՀՄ չեմպիոն, ինչպես նաև լեռնադահուկային սպորտում բրոնզե մեդալակիր։
Նրա եղբայր՝ Եվգենի Աբալակովը հանրահայտ ալպինիստ էր։
1938 թ Վիտալի Աբալակովը ձերբակալվում է Ներքին գործերի ժողկոմիսարիատի կողմից։ Լենինի պիկի հերոս, I խմբի հաշմանդամ (Խան-Տենգրի էքսպեդիցիայի ժամանակ 1936 թվականի հուլիսին կորցրեց ձեռքերի և ձախ ոտքի 3 մատները) Վիտալի Աբալակովը 1938 - 1940 թթ որպես «գերմանացի լրտես» բանտ նստեց, որտեղ նրա ատամները ջարդեցին։ Նրա հետ բանտ ընկած ալպինիստների մեծ մասը գնդակահարվեցին[1]։
Աբալակովի հեղինակած «Ալպինիզմի հիմունքները» դասագիրքը հրատարակվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն (1950)։
Կրասնոյարսկում Աբալակով եղբայրների անվան փողոց կա։ Ինչպես նաև պահպանվել է տունը, որտեղ ապրել է Վիտալի Աբալակովը։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Աբալակով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Աբալակով» հոդվածին։ |
|