Վլադիմիր Արզումանյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Վլադիմիր Արզումանյան |
Ծնվել է | մայիսի 26, 1998 (26 տարեկան) Ստեփանակերտ, Արցախ |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2008-այժմ (բեմում) 2007-այժմ (պարող) 2008-այժմ (երգիչ) |
Vladimir Arzumanyan Վիքիպահեստում |
Վլադիմիր Արզումանյան[1] (մայիսի 26, 1998, Ստեփանակերտ, Արցախ[2][3]), հայ երգիչ, «Մամա» երգով ներկայացրել է Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում և 120 միավորով զբաղեցրել առաջին հորիզոնականը[4]։ Երգի պրոդյուսերն է կանադահայ երաժշտական պրոդյուսեր Հարություն Տեր-Հովակիմյանը (Դեր Հովա)[5]։ 2020 թվականին մասնակցել է Եվրատեսիլի ընտրական փուլի "Դեպի Եվրատեսիլ" շոուին "What's Going on Mama" երգով և գրավել է երրորդ տեղը[6]։
Վլադիմիր Արզումանյանը ծնվել է 1998 թվականի մայիսի 26-ին Ստեփանակերտում երաժիշտների ընտանիքում։ Երաժշտությամբ սկսել է զբաղվել 6 տարեկանից։ Կատարում է հայերեն, ռուսերեն և անգլերեն երգեր[7]։
Սովորել է Խաչատուր Աբովյանի անվան № 1 դպրոցում[8]։
Բացի երաժշտությունից, զբաղվում է նաև կարատեով, ունի սև գոտի, խաղում է ֆուտբոլ[7][9]։ 2010 թվականին հաղթել է մանկական եվրատեսիլը։
2022 թվականի հունվարին ամուսնացել է Աննա Հարությունյանի հետ[10]։