Վլադիմիր Կյորներ

Վլադիմիր Կյորներ
Ծնվել էհոկտեմբերի 12, 1939(1939-10-12)[1][2][3][…] (85 տարեկան)
ԾննդավայրՊրոստեյով[4][5][6][…]
ԿրթությունԵրաժշտական արվեստի ակադեմիա և Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց[6]
Քաղաքացիություն Չեխիա
Մասնագիտացումսցենարիստ, դրամատուրգ, արձակագիր, գրող, կինոսցենարիստ, հեռուստասցենարիստ և կոմիքսների սցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 0478005

Վլադիմիր Կյորներ (չեխ․՝ Vladimír Körner, հոկտեմբերի 12, 1939(1939-10-12)[1][2][3][…], Պրոստեյով[4][5][6][…]), չեխ արձակագիր, դրամատուրգ և կինոռեժիսոր։ Չեխիայի գրականության պետական ​​մրցանակի դափնեկիր (2006 թվական):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1954-1957 թվականներին սովորել է Արդյունաբերական կինոյի դպրոցում, այնուհետև՝ Պրահայի երաժշտական ​​արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետում (1958-1963 թվականներ)։ Ուսման տարիներին որպես դրամատուրգ աշխատել է Բարանդովի կինոստուդիայում։ 1963 թվականին նա գրել է իր առաջին սցենարը Deváté jméno (Իններորդ անունը) ֆիլմի համար։

1962-1970 թվականներին եղել է Բարանդովի կինոստուդիայի դրամատուրգ, իսկ հետո մինչև 1991 թվականը՝ սցենարիստ։ Շուրջ 30 տարի Վ.Կյորներն աշխատել է որպես դրամատուրգ և սցենարիստ Բարանդովի կինոստուդիայում։ Նրա արձակի մեծ մասն ի սկզբանե հարմար էր ֆիլմերի սցենարների համար։

1960-ականների կեսերից նա տպագրվել է մի շարք պարբերականներում, ինչպիսիք են՝ «Film a dobа», «Plamenu nebo» և «Textech».

Վ. Կյորները բազմաթիվ վեպերի և նովելների հեղինակ է: Առաջին հերթին մեծ ճանաչում ունի ի շնորհիվ ֆիլմերի, որոնց համար նա գրել է սցենարներ կամ համահեղինակել դրանք: Դրանց թվում են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Կյանքի աղբյուրը», «Կկուն մութ անտառում», «Մելանխոլիկ հավը», «Ֆտերի ստվերը» կամ «Բերգհոֆ ֆերմայի անհետացումը»։

Վ.Կյորների ամենահայտնի արձակ գործերից են «Մեղուների հովիտը» և «Ադելհեյդը», որոնց հիման վրա ռեժիսոր Ֆրանտիշեկ Վլաչիլը հաջող ֆիլմեր է նկարահանել։

Վ.Կյորները մի շարք մրցանակների դափնեկիր է, որոնք նրան շնորհվել են միջազգային հեռուստատեսային և կինոփառատոներում: Դրանցից են Չեխիայի գրականության պետական ​​մրցանակը (2006 թվական), Չեխական առյուծը և Artis Bohemiae Amicis (2006 թվական):

Կինոսցենարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Deváté jméno, 1963
  • Místenka bez návratu, 1964
  • Údolí včel, 1967
  • Adelheid, 1969
  • Pověst o stříbrné jedli, 1973
  • Sázka na třináctku, 1977
  • Silnější než strach, 1978
  • Cukrová bouda, 1980
  • Միայնության վերջը Բերգհոֆ ֆերմայում / Zánik samoty Berhof, 1983
  • Կկուն մութ անտառում / Kukačka v temném lese, 1984
  • Stín kapradiny, 1985
  • Kainovo znamení, 1989
  • Chodník cez Dunaj, 1989
  • Svědek umírajícího času, 1990
  • Anděl milosrdenství, 1994
  • Kuře melancholik, 1999
  • Pramen života: Der Lebensborn, 2000
  • Krev zmizelého, 2005
  • Střepiny v trávě, պատմվածք, 1964
  • Slepé rameno, վեպ, 1965
  • Adelheid, պատմվածք, 1967
  • Písečná kosa, պատմավեպ, 1970
  • Údolí včel, բարձրացել է էկրաններին 1969 թվականին, վեպ՝ 1975
  • Zánik samoty Berhof, պատմվածք, 1973
  • Zrození horského pramene, 1979
  • Podzimní novely, պատմվածքների հավաքածու, 1983
  • Lékař umírajícího času, պատմավեպ, 1984
  • Post bellum 1866, պատմական պատմվածքներ, 1986
  • Anděl milosrdenství, պատմավեպ, 1988
  • Život za podpis, պատմավեպ, 1989, բարձրացել է էկրաններին 1992
  • Smrt svatého Vojtěcha, պատմական լեգենդ, 1993
  • Oklamaný, պատմավեպ, 1994
  • Odváté novely, պատմվածքների հավաքածու, 1995

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]