Վլադիմիր Հոլան չեխ․՝ Vladimír Holan | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1905[1][2][3][…] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6][…] |
Վախճանվել է | մարտի 31, 1980[1][2][3][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Չեխոսլովակիա[5][6][7] |
Գերեզման | Օլշանի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, թարգմանիչ և խմբագիր |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա |
Անդամակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Վլադիմիր Հոլան Վիքիքաղվածքում | |
Vladimír Holan Վիքիպահեստում |
Վլադիմիր Հոլան (չեխ․՝ Vladimír Holan, սեպտեմբերի 16, 1905[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6][…] - մարտի 31, 1980[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[5][6][7]), չեխ բանաստեղծ, թարգմանիչ։ 1960-ական թվականներին եղել է Նոբելյան մրցանակի հավակնորդ։ Չեխիայի կոմունիստական կուսակցության անդամ (1945-1950)։
Վլադիմիր Հոլանը ծնվել է 1905 թվականին Պրահայում, մանկությունն անցել է մայրաքաղաքից դուրս։ 1920-ական թվականներին վերադարձել է Պրահա, ուսանել է իրավագիտություն, 1926-1933 թվականներին աշխատել է ապահովագրական դրամարկղում, հետագայում զբաղվել է միայն գրական և հրատարակչական գործունեությամբ, տասնյակ տարիներ ապրել է աղքատության մեջ։ 1932 թվականին ամուսնացել է Վեռա Պիլաշովայի հետ, դուստրը՝ Կատերինան (1949-1977) տառապել է Դաունի համախտանիշով։ «Մահվան հաղթահանդեսը» (1930) սյուրռեալիստական բանաստեղծությունների ժողովածուն նրա համար առաջնային տեղ է հարթել չեխ գրականության ասպարեզում։ «Անրջող հովհար» (1926) բանաստեղծությունների ժողովածուի համար հատկանշական են վերացականությունն ու ֆորմալիստական էքսպերիմենտը։ 1930-ական թվականների վերջերին ֆաշիստական ագրեսիայից ցնցված բանաստեղծը շրջվել է դեպի ռեալ իրականություն։ «1938 թվականի սեպտեմբեր» ժողովածուում նա գրում է հիտլերյան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ գտնվող իր հայրենիքի մասին։ 1945 թվականին Չեխոսլովակիայի ազատագրումից հետո «Շնորհակալություն Խորհրդային միությանը» պոեմում Հոլանը գովերգում է Չեխոսլովակիայի ազատության առաջին օրերը։ Գրել է նաև արդիական հասարակական-քաղաքական թեմաներին նվիրված մի շարք այլ ստեղծագործություններ («Կարմիրբանակայիններ», 1947, «Քեզ», 1947)։ Վերջին շրջանի ստեղծագործություններում Հոլանը նորից է անդրադարձել խոհական լիրիկային[8]։
Թարգմանություններ է կատարել Նիզամի Գյանջևիից, Պիեռ Ռոնսարից, Լուիս դե Գոնգորայից, Շառլ Բոդլերից, Միխայիլ Լերմոնտովից, Նիկոլաուս Լենաուից, Ադամ Միցկևիչից, Յուլիուշ Սլովացկիից, Ռայներ Մարիա Ռիլկեից։ Վլադիմիր Հոլանի ստեղծագործությունները թարգմանվել են եվրոպական մի շարք լեզուներով։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Հոլան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Հոլան» հոդվածին։ |
|