Վլադիմիր Յավորիվսկի
ուկրաիներեն՝ Володимир Олександрович Яворівський |
---|
 |
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1942(1942-10-11)[1] |
---|
Ծննդավայր | Կռիժոպոլի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
---|
Մահացել է | ապրիլի 16, 2021(2021-04-16) (78 տարեկան) |
---|
Մահվան վայր | Կիև, Ուկրաինա |
---|
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
---|
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
---|
Կրթություն | Օդեսայի ազգային համալսարան |
---|
Մասնագիտություն | լրագրող, գրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ և սցենարիստ |
---|
Զբաղեցրած պաշտոններ | Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Special Guest of the Parliamentary Assembly of the Council of Europe? և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ |
---|
Կուսակցություն | Բատկիվշչինա և ԽՄԿԿ |
---|
Պարգևներ և մրցանակներ |  և  |
---|
Անդամություն | Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, Ուկրաինայի 7-րդ գումարման Գերագույն ռադա, Ուկրաինայի 6-րդ գումարման Գերագույն ռադա, Ուկրաինայի 5-րդ գումարման Գերագույն ռադա, Ուկրաինայի IV գումարման Գերագույն ռադա, National Union of Journalists of Ukraine?, Ուկրաինայի գրողների ազգային միություն և 1st Supreme Council? |
---|
Ստորագրություն
 |
Volodymyr Yavorivsky Վիքիպահեստում |
Վլադիմիր Յավորիվսկի (ուկրաիներեն՝ Володимир Олександрович Яворівський, հոկտեմբերի 11, 1942(1942-10-11)[1], Կռիժոպոլի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 16, 2021(2021-04-16), Կիև, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի լրագրող, գրող, քաղաքական գործիչ, Ուկրաինայի խորհրդարանի I , II, IV-VI գումարման պատգամավոր։ ԽՄԿԿ անդամ (1971-1990)։
Վլադիմիր Յավորիվսկին ծնվել է 1942 թվականին Վիննիցայի մարզի Կռիժոպոլի շրջանի Տեկլևկա գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում։ 1964 թվականին ավարտել է
Օդեսայի Իլյա Մեչնիկովի անվան ազգային համալսարանի ուկրաինական բանասիրության ֆակուլտետը։ Աշխատել է տարբեր ԶԼՄ-ներում, եղել է Օդեսայի ռադիոյի խմբագիրը, «Զապորոժսկայա պրավդա», «Прапор юності» («Երիտասարդության դրոշ»), «Լիտերանուրնայա Ուկրաինա» խմբագրությունների թղթակից, Լվովի հեռուստատեսությունում աշխատել է որպես կինոսցենարիստ, եղել է Ուկրաինայի գրողների միության գրական խորհրդատու, ռեֆերենտ, «Вітчизна» («Հայրենիք») ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ Ուկրաինայի ժուռնալիստների ազգային միության անդամ է 1969 թվականից, գրողների միության անդամ՝ 1971 թվականից, եղել է նաև գրողների միության քարտուղար։ 2001-2011 թվականներին եղել է Ուկրաինայի գրողների ազգային միության նախագահը[2]։
- Տարաս Շևչենկոյի անվան Ուկրաինայի ԽՍՀ պետական մրցանակ (1984)
- «Վաստակի համար» III աստիճանի շքանշան (Ուկրաինա, (2005)
- Դմիտրի Զագուլի անվան մրցանակ (2005)
- Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիևի պատրիարքարանի Հիսուս Փրկչի մեդալ (2011)
- «Իսկ խնձորներն ընկնում են» (ուկրաիներեն՝ «А яблука падають», 1968)
- «Հասած խաղողի ողկույզը» (ուկրաիներեն՝ «Гроно стиглого винограду», 1971)
- «Թևերն ամրանում են երկնքում» (ուկրաիներեն՝ «Крила вигострені небом», 1975)
- «Այստեղ, երկրի վրա» (ուկրաիներեն՝ «Тут, на землі», 1977)
- «Աղբյուրը հիշել նույնիսկ ծովում» (ուկրաիներեն՝ «І в морі пам'ятати джерело», 1980)
- «Սեփական անվան իրավունքը» (ուկրաիներեն՝ «Право власного імені», 1985)
- «Եվ ի՞նչ ազգ ենք մենք» (ուկրաիներեն՝ «Що ж ми за народ такий?», 1982)
- «Սեպտեմբերյան բարձունքից» (ուկրաիներեն՝ «З висоти вересня», 1968)
- «Вічні Кортеліси», 1984
- «Նախագահի ամենաերկար գիշերը» (ուկրաիներեն՝ «Найдовша ніч президента», 2011)[3]
- «Շղթայական ռեակցիա» (ուկրաիներեն՝ «Ланцюгова реакція», 1978)
- «Երևակայական ինքնադիմանկար» (ուկրաիներեն՝ «Автопортрет з уяви», 1980)
- «Марія з полином у кінці століття», 1988)
- «Ճգնաժամ» (ուկրաիներեն՝ «Криза», 2000)կեղեցու Կիևի պատրիարքարանի Հիսուս Փրկչի մեդալ (2011)