![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Վլադիմիր Նիկոլաևիչ Պոնոմարենկո | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 29, 1972[1] (52 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 174 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վլադիմիր Նիկոլաևիչ Պոնոմարենկո (ուկրաիներեն՝ Володимир Миколайович Пономаренко, 1972 թվական, հոկտեմբերի 29, Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ներկայումս զբաղվում է մարզչական աշխատանքով։
1991 թվականին սկսում է հանդես գալ Օչակովի «Մայակում»։ Հետո շուրջ յոթ տարի հանդես է գալիս «Նիկոլաև» ակումբի կազմում։ Դրանից հետո համալրում բարձրագույն առաջնությունում հանդես եկող «Կրիվբասի», Դոնեցկի «Մետալուրգի» և «Տավարիայի» կազմերը։ Չորս անգամ դարձել է Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 19-րդ հորիզոնականը զբաղեցնելով ընդգրկվել է Football.ua կայքի կողմից կազմված «Կրիվբասի» լավագույն ֆուտբոլիստների ցուցակի մեջ[2]։ 2005 թվականին աշխատել է «Կրիվբաս-2»-ի մարզչական շտաբում։ 2007 թվականից հանդիսանում է «Նիկոլաև» ակումբի գլխավոր մարզիչը։
Ֆուտբոլով սկսել է զբաղվել երրորդ համարի ՄՊՍԴ-ում (մանկապատանեկան սպորտային դպրոց)։ Նրա առաջին մարզիչ Վիկտոր Շեխովցևը Վլադիմիրին թիմում նշանակում է, որպես կիսապաշտպան։ Մի քանի տարի Պոնոմարենոկոն շարունակում է կրթությունը այդ դպրոցում[3]։
1991 թվականին Պոնոմարենկոն անցկացնում է իր առաջին պրոֆեսիոնալ հանդիպումը Օչակովի «Մայակի» կազմում։ 1992 թվականին ֆուտբոլիստը հրավիրվում է իր բնակության շրջանի գլխավոր ակումբ՝ «Էվիս»։ Այս ակումբի կազմում նա կատարում է իր նորամուտը՝ 1992 թվականի օգոստոսի 1-ին «Բլագոյի» դեմ կայացած գավաթային հանդիպման շրջանակներում։ Առաջին իսկ խաղում նա գոլի հեղինակ է դառնում, ինչի շնորհիվ իր նոր թիմը տանում է 2-1 հաշվով հաղթանակ։ Երկու շաբաթ անց «Խիմիկի» դեմ տնային հանդիպման շրջանակներում Պոնոմարենկոն բացում է իր գոլերի թիվը նաև Ուկրաինայի առաջնության շրջանակներում։ Վեց մրցաշրջանների ընթացքում նա դառնում է թիմի հիմնական առաջատարներից մեկը։ Երկու անգամ ճանաչվել է տարածաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Ութ անգամ թիմի հետ միասին խաղադաշտ է դուրս եկել ավագի թևկապով։ Պոնոմարենոկոյի համար ամենահաջող մրցաշրջանը այս թիմի կազմում դառնում է 1997-98 թվականների մրցաշրջանը, որի շրջանակներում արդեն «Նիկոլաև» անունով հանդես եկող ակումբը մեծ առավելությամբ դառնում է Ուկրաինայի չեմպիոն։ Այսպիսի հաջողությունից հետո ակումբի չորս առաջատարները՝ Լավրենցով, Բուգայը, Պոնոմարենկոն և Զաբրանսկին հրավիրվում են Կրիվորոժի «Կրիվբաս»։ Այս իրադարձությունից հետո շուրջ 15 տարվա մեջ նրանք դառնում են վերջին ֆուտբոլիստները, որոնք գումարի դիմաց տեղափոխություն են կատարում այս ակումբից[4]։
1998 թվականի հուլիսին Պոնոմարենկոն կատարում է իր նորամուտը «Կրիվբասի» կազմում։ Նախկին նիկոլաևեցիներ Լավրենցովը և Պոնոմարենոկոն դառնում է այն ֆուտբոլիստները, որոնց խաղը մեծ նշանակություն է ունենում «Կրիվբասի» համար։ Հենց առաջին մրցաշրջանում Պոնոմարենկոն ակումբի հետ միասին գրանցում են «Կրիվբասի» համար չտեսնված արդյունք․ նրանք վաստակում են Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալներ[5]։ Պոնոմարենկոն իր հեղինակած վեց գոլերի շնորհիվ դառնում է ակումբի լավագույն ռմբարկուն։ Կրիվբասի այդպիսի հաջողությանը հետևում է խաղերի մեկնարկը ՈւԵՖԱ գավաթի խաղարկության շրջանակներում։ 1999 թվականի օգոստոսի 12-ին «Մետալուրգ» մարզադաշտում ադրբեջանական «Շամկիրի» դեմ կայացած խաղում Պոնոմարենոկոն հանդիպման 8-րդ րոպեին գոլի հեղինակ է դառնում։ «Կրիվբասի» կազմում 2000 թվականին Պոնոմարենոկոն կրկին բրոնզե մեդալներ է վաստակում։ Այս ակումբի կազմում ընդհանուր հաշվով 1998 թվականից 2004 թվականը Պոնոմարենկոն անցկացրել է 102 հանդիպում և դարձել է 11 գոլի հեղինակ։
2001 թվականի ձմռանը «Կրիվբասը» ծանր ֆինանսական վիճակում էր[6]։ Պոնոմարենոկոն համալրում է Դոնեցկի «Մետալուրգի» կազմը[7]։ Դոնեցկուն անցկացրած երեք մրցաշրջանների ընթացքում Պոնոմարենկոն իր ձեռքբերումների թվին է ավելացնում ևս երկու Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալ։ 2002 թվականի մայիսին Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեոնիդ Բուրյակը հրավիրում է Պոնոմարենկոյին հավաքական LG-cup մրցաշարի մասնակցելու նպատակով[8]։ Կարիերայի ավարտին Պոնոմարենկոն վերադառնում է «Կրիվբաս»[9], իսկ հետո իր ուժերը փորձում է Տավրիա ակումբի կազմում, որի կազմն էլ համալրում է Ալեքսանդր Կոսևիչի խորհրդով[10]։
2006-07 թվականների մրցաշրջանում Պոնոմարենկոն վերադառնում է «Նիկոլաև», որի կազմում անցկացնելով 13 հանդիպում արդեն վերջնական տրվում է մարզչական աշխատանքին։ Նիկոլաևյան ակումբի կազմում ընդհանուր հաշվով Պոնոմարենկոն անցկացրել է 234 հանդիպում և դարձել է 27 գոլի հեղինակ։
2007 թվականի մայիսից Պոնոմարենկոն որոշ ընդմիջումներով հանդիսանում է «Նիկոլաև» ակումբի մարզչական շտաբի անդամներից[3]։ 2013 թվականի նոյեմբերի 3-ին Օլեգ Ֆեդորչուկի գլխավոր մարզչի պաշտոնը լքելուց հետո, Պոնոմարենկոն նշանակվում է նրա փոխարեն[11]։ Այս պաշտոնում անցկացրել է հանդիպում։
Football.ua պորտալի տեսաբան Վասիլիի Գնատյուկը այսպես է բնութագրել Պոնոմարենկոյին․ «ճկուն, արագ, ընդունակ է արագության տակ շրջանցել մի քանի մրցակցի։ Դրա հետ մեկտեղ Վլադիմիրը լավ է տեսնում խաղադաշտը և կարդում խաղը։ Եթե խաղընկերը գտնվում է նպաստավոր դիրքում, ապա Պոնոմարենոկոն մատակարարում է նրան գնդակը։ Այո և անձամբ նա դեմ չէ ստուգել մրցակից թիմի դարպասապահի ամրությունը։ Կարող է և խաղի ընթացքում գոլի հեղինակ դառնալ և հաջողության հասնել ստանդարտ դիրքից կատարած հարվածից։ Բացի դրանից է, եթե կարիքը կա Վլադիմիրը կխաղա այնպես, ինչպես ոչ ոք չի սպասում, կտանի ողջ թիմին իր հետևից և երկրպագուների սրտերում հանգստություն կառաջացնի»[2]։
Ալեքսանդր Դվոյնիսյուկ, Նիկոլաևյան լուրեր թերթի լրագրողը, այսպես է բնութագրել ֆուտբոլիստին․ «հենակետայինին առաձնացնում է խաղում անսպասելիությունը, ճկունությունը և մրցացկի եզրը կտրելու կարողությունը։ Գումարած այս ամենին բարձր մակարդակի վրա գտնվող տեխնիկան և խոցելի հարվածը»։
Ամուսնացած է։ Կնոջ անունը Ալյոնա է։ Ալեքսանդրի որդին հանդես է գալիս Ուկրաինայի սիրողական ակումբներում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Պոնոմարենկո» հոդվածին։ |
|