Վլադիմիր Օստապչուկ ուկրաիներեն՝ Володимир Валерійович Остапчук | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1984 (40 տարեկան) կամ սեպտեմբերի 27, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Ուման, Չերկասիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Pavlo Tychyna Uman State Pedagogical University? |
Մասնագիտություն | դերասան, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար և հաղորդավար |
![]() |
Վլադիմիր Վալերիևիչ Օստապչուկ (ուկրաիներեն՝ Володимир Валерійович Остапчук, սեպտեմբերի 28, 1984 կամ սեպտեմբերի 27, 1984, Ուման, Չերկասիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի դերասան, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար, սթենդ ափ կատակերգու։ Եվրատեսիլ 2017 երգի մրցույթի հաղորդավար, «Украина» հեռուստաալիքի «Маска» և «Співають всі!» ծրագրերի հաղորդավար։
Ծնվել և մեծացել է Ուման քաղաքում։ Ստացել է բարձրագույն բանասիրական կրթություն։
Համալսարանն ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է Ումանի ագրարային համալսարանում՝ որպես անգլերենի դասախոս։
2009 թվականին եկել է Կիև և սովորել СТБ-ի հաղորդավարների դպրոցում։
Հետո աշխատանքի է ընդունվել «Первый автомобильный телеканал»-ում, որտեղ աշխատել է 1,5 տարի։ Ավարտել է հեռուստահաղորդավարների դպրոցը, սակայն ինչպես ինքն է խոստովանում՝ հաջողության հասնելու համար նրան օգնել են անընդհատ ձեռք բերվող փորձերը։
«Մինուս մեկ» հաղորդումը հանդիսանում է նրա հեղինակայինը։ Համահեղինակը եղել է նաև Ալեքսանդր Տորոպովը. «Նրանք ցանկացել են օգնել վարորդներին հասկանալ, թե ինչպիսի հիմարներ են նրանք ղեկին»։
Աշխատել է որպես խոսնակ, ռադիոհաղորդավար և հեռուստահաղորդավար տարբեր հեռուստաալիքներում և ռադիոհաղորդումներում։
Եղել է նաև դերասան՝ «Մուխթարի վերադարձը» սերիալում, որտեղ ունեցել է էպիզոդիկ դերակատարում։
2017 թվականին արտագաղթել է Կանադա և մինչ 2019 թվականն ապրել է երկու երկրներում։ Դրանից հետո ընտանիքի հետ վերադարձել է Ուկրաինա։
2017 թվականին անցել է քասթինգ և դարձել է Կիևում անցկացվող «Եվրատեսիլ 2017 երգի մրցույթի» հաղորդավար։
2020 թվականին սկսել է սթենդափ կատակերգուի կարիերան[1] և ներկայացրել է հեղինակային «Անհարմար» («Неудобный») հեղինակային սթենդ ափ հաղորդումը։
2021 թվականին դարձել է «Украина» հեռուստաալիքի երաժշտական «Маска» ծրագրի հաղորդավարը[2], այն հանդիսանում է պաշտոնական The Masked Singer հաղորդման ուկրաինական տարբերակը[3]։
2021 թվականին դարձել է «Украина» հեռուստաալիքի «Співають всі!» հաղորդման վարողը։
2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման ժամանակ ընդգրկվել է Ուկրաինայի տարածաշրջանային բատալիոնի կազմում[4]։
Ունի երկվորյակ քույր՝ Օլգան և ավագ եղբայր՝ Անդրեյը։
Ելենա Վոյչենկոյի հետ ամոուսնությունից (2007-2020)[5] ունի երկու երեխա՝ Էմիլիան (ծնվ. 2013) և որդին՝ Էվան Ալեքսանդրը (ծնվ. 2018)[6]:
2020 թվականի հոկտեմբերի 15-ից ամուսնացած է Կրիստինա Օստապչուկի հետ (Գորնյակ)[7]։