Վլադիսլավ Արտեմև | |
---|---|
Պետություն(ներ) | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 5, 1998 (26 տարեկան) |
Ծննդավայր | Օմսկ, Ռուսաստան |
Կոչում | գրոսմայստեր[1] |
Ներկայիս վարկանիշ | 2705 |
ՖԻԴԵ համար | 24101605 |
365chess | Vladislav_Artemiev |
Chesstempo համար | 11306 |
ICCF համար | 11306 |
Vladislav Artemiev Վիքիպահեստում |
Վլադիսլավ Արտեմև (ռուս.՝ Владисла́в Миха́йлович Арте́мьев, մարտի 5, 1998, Օմսկ, Ռուսաստան), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (2014), Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության հաղթող (2019), Եվրոպայի չեմպիոն (2019)[2], Ռուսաստանի չեմպիոն (2023)[3]։
Վլադիսլավ Արտեմևը ծնվել է 1998 թվականին։ Շախմատով սկսել է զբաղվել յոթ տարեկանում[4]։ Նրա առաջին մարզիչը եղել է Վլադիմիր Ալեքսանդրովիչ Ինդրիկովը։ Ռուսաստանի հավաքականի կազմում 2012 թվականին դարձել է Շախմատի պատանեկան օլիմպիադայի հաղթող։ 2011 թվականին 14 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ[5]։
2013 թվականին դարձել է Ռուսաստանի մինչև 20 տարեկանների առաջնության հաղթող, իսկ 2015 թվականին՝ Ռուսաստանի առաջնության բարձրագույն լիգայի հաղթող[6]։ Նա լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով Մոտիլևից և Բուկավշինից։
2015 թվականի Ռուսաստանի առաջնության սուպերեզրափակչում նա կիսել է 4-7-րդ տեղերը[7]։ 2014 թվականին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և կիսել 10-24-րդ տեղերը[8]։
2018 թվականին Վլադիսլավ Արտեմևը եղել է բլից շախմատի Եվրոպայի չեմպիոն[9], 2019 թվականին՝ դասական շախմատի Եվրոպայի չեմպիոն[10]։
Բորիս Գելֆանդը նշել է, որ Արտեմևը քիչ ուշադրություն է դարձնում սկզբնախաղին, բայց աներևակայելի ուժեղ է վերջնախաղերում, որտեղ նա կարող է առավելագույնս օգտվել նվազագույն առավելությունից[11]։
2023 թվականին նա նվաճել է Ռուսաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը[12]։ Նույն թվականի դեկտեմբերին կայծակնային խաղի աշխարհի առաջնությունում գրավել է 3-րդ տեղը։
Թվական | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
2016 | Սանկտ-Պետերբուրգ | Չիգորինի հուշամրցաշար | 6 | 1 | 2 | 7 | 5-11 |
2017 | Սանկտ-Պետերբուրգ | Չիգորինի հուշամրցաշար | 6 | 2 | 1 | 6,5 | 15 |
2018 | Սանկտ-Պետերբուրգ | Արագ շախմատի աշխարհի առաջնություն | 8 | 2 | 5 | 10.5 | 2-5 |
2019 | Ջիբրալթար | Ջիբրալթարի շախմատի փառատոն 2019 | 7 | 0 | 3 | 8,5 | 1 |
2019 | Աստանա | Շախմատի թիմային առաջնություն | 5 | 0 | 3 | 6,5 | 1 |
2019 | Սկոլե | Եվրոպայի առաջնություն | 6 | 0 | 5 | 8,5 | 1 (1-2) |
2018 թվականից բնակվում է Կազանում[13]։ Նա ամուսնացած է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Օլգա Բելովայի հետ։ 2019 թվականին զույգը դուստր է ունեցել[14][15]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիսլավ Արտեմև» հոդվածին։ |
|