Վյաչեսլավ Սուկ | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | չեխ․՝ Václav Suk |
Ծնվել է | նոյեմբերի 4 (16), 1861[1] կամ նոյեմբերի 16, 1861[2][3][4] Կլադնո, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[5][2][4] կամ Կլադնո, Կլադնոյի շրջան[3] |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Մահացել է | հունվարի 12, 1933[5][2][3][…] (71 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[5][4] |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն և օպերա |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, կոնցերտմայստեր և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Պրահայի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
![]() |
Վյաչեսլավ Իվանովիչ Սուկ (ռուս.՝ Вячеслав Иванович Сук, ի ծնե՝ Վացլավ Սուկ, չեխ․՝ Václav Suk, նոյեմբերի 4 (16), 1861[1] կամ նոյեմբերի 16, 1861[2][3][4], Կլադնո, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[5][2][4] և Կլադնո, Կլադնոյի շրջան[3] - հունվարի 12, 1933[5][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5][4]), չեխական ծագմամբ ռուսական և խորհրդային դիրիժոր։ Հանրապետության ժողովրդական արտիստ (1925)։
1879 թվականին ավարտել է Պրահայի կոնսերվատորիան (ջութակի դասարան)։
1880 թվականից ապրել է Ռուսաստանում։ 1906-1933 թվականներին՝ Մեծ թատրոնի դիրիժոր, որտեղ իրագործել է ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների օպերաների համարյա բոլոր առավել նշանակալից բեմադրությունները։ 1924-1925 թվականներին ղեկավարել է նաև Կ․ Մ․ Ստանիսլավսկու անվան օպերային ստուդիայի երաժշտական մասը, 1927 թվականից՝ Կ․ Մ․ Ստանիսլավսկու անվան օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր։
Սուկը նաև խոշորագույն սիմֆոնիկ դիրիժոր էր 1926-1929 թվականներին՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի դիրիժոր)։ 1924-1925 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (նվագախմբային դասարան)։
Սուկը մեծ դեր է կատարել խորհրդային երաժշտական արվեստի զարգացման գործում։ Հեղինակ է «Անտառի արքան» օպերայի (1900, Խարկով), սիմֆոնիկ, կամերային երկերի, ռոմանսների։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյաչեսլավ Սուկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 189)։ ![]() |