Ստանիցա | |||
---|---|---|---|
Վյոշենսկայա | |||
Вёшенская | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Երկրամաս | Ռոստովի մարզ | ||
Շրջան | Շոլոխովսկի շրջան | ||
Համայնք | Վյոշեսկոե գյուղական բնակավայր, Donetskiy Okrug? և Շոլոխովսկի շրջան | ||
Առաջին հիշատակում | 1672 | ||
Բնակչություն | 9317 մարդ (2002) | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 86353 | ||
Փոստային ինդեքս | 346262 | ||
Փոստային դասիչ | 346270 | ||
| |||
Վյոշենսկայա (ռուս.՝ Вёшенская), ստանիցա Ռուսաստանի Ռոստովի մարզի Շոլոխովսկի շրջանում։ Մտնում է Վյոշենսկի գյուղական համայնքի կազմի մեջ։ 2002 թ. տվյալներով բնակչությունը կազմում է 9.317 մարդ։ Առաջին անգամ հիշատակվում է 1672 թվականին։
Վյոշենսկայա ստանիցան գտնվում է Դոն գետի ձախ ափին։ 1963 թվականին Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի պատգամավորական ջանքերի շնորհիվ Միլլերովո քաղաքից, որի միջով անցնում է Մոսկվա-Դոնի Ռոստով մայրուղին և Հյուսիս Կովկասյան երկաթուղին, անցկացվեց 145 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհ դեպի Բազկովսկայա ստանիցա, որը գտնվում է Դոնի աջ ափին` Վյոշենսկայա ստանիցայի դիմաց։ 1985 թվականին այդ ստանիցաների միջև կամուրջ կառուցվեց, որը փոխարինում էր լաստանավային անցմանը։ Ստանիցայի մոտակայքում գտնվում է օդանավակայանը, իսկ ստանիցայից 8 կմ հեռավորության վրա աճում է Վյոշենսկայայի կաղնին։
Վյոշկա կազակական քաղաքի մասին առաջին անգամ հիշատակվում է 1672 թվականին։ Վյոշենսկայան ձևավորվել է Չիգանցկ ստանիցայի կազակների վերաբնակեցման արդյունքում, որը ավերվել էր Բուլավինյան ապստամբությանը մասնակցելու համար։ Ստանիցայում ոչ մի տնտեսական ձեռնարկություն գոյություն չուներ, առևտուրն իրականացվում էր պարենային և արդյունաբերական ապրանքների կրպակներում։ 20-րդ դարի սկզբին Վյոշենսկայա գյուղում բնակվում էր մոտ 1200 մարդ։ 1913 թվականին Վյոշենսկի յուրտի և ստանիցայի տարածքում բնակվում էին 36989 կազակներ՝ չհաշված ոչ կազակական ծագում ունեցող բնակիչներին։ Ստանիցայի կազակները մարտնչել են ռուս-ճապոնական պատերազմում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատներում։
Վոյսկա Դոնսկի մարզը ի սկզբանե գտնվում էր Ուստ-Մեդվեդիցկի օկրուգի կազմում, Վերին Դոնի օկրուգի ձևավորումից հետո ստանիցան դառնում է նրա վարչական կենտրոնը։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ ստանիցան բոլշևիկների իշխանության դեմ Վերին Դոնի ապստամբության կենտրոնն էր։ Ստանիցայում գործում էր խորհրդային տարիներին ավերված Սուրբ Երրորդության եկեղեցին։
Վյոշենսկայան համաշխարհային ճանաչում ձեռք բերեց ստանիցայի բնակիչ Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպի շնորհիվ, որը գրականության բնագավառում արժանացել էր Նոբելյան մրցանակի։ Գրողի մահից հետո 1984 թվականին այստեղ ստեղծվեց Միխայիլ Շոլոխովի անվան պետական արգելոց-թանգարանը։ Շոլոխովի բրոնզե կիսանդրին տեղադրվել է 1981 թվականի մայիսի 23-ին Դոն գետի ափին (քանդակագործ` Ա. Նովիկով, ճարտարապետ` Վ. Կլիմով)։ 1974-1975 թվականներին ստանիցայի մերձակայքում տեղի է ունեցել «Մարդկության մայրը» ռազմական դրամայի նկարահանումները։
1920[1] | 1939[2] |
---|---|
2082 | 4208 |
Տարի | 1959[3] | 1939[4] | 1979[5] | 1989[6] | 2002[7] | 2010 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 4319 | 6965 | 7865 | 9578 | 9317 | 9261 |
«Շոլոխովյան գարուն» փառատոնը ստանիցայում անցկացվում է ամեն տարի գարնանը, մայիսի վերջին հանգստյան օրերին[8]։ Ամեն տարի մայիսին Վյոշենսկայայի ձիանոցներում անցկացվում է կազակական ձիասպորտի և ձիավարման «Վյոշենսկի Շերմիցի» փառատոնը։