Վոյցեխ Ժուկրովսկի

Վոյցեխ Ժուկրովսկի
լեհ.՝ Wojciech Żukrowski
Ծնվել էապրիլի 14, 1916(1916-04-14)[1][2][3][…] կամ մայիսի 14, 1916(1916-05-14)[4]
ԾննդավայրԿրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5]
Վախճանվել էօգոստոսի 26, 2000(2000-08-26)[1][2][3][…] (84 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստան
ԳերեզմանՊովոնզկի ռազմական գերեզմանատուն
Մասնագիտությունսցենարիստ, լրագրող, գրող, գրական քննադատ և բանաստեղծ
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՎրոցլավի համալսարան
ԱնդամակցությունԼեհական Պեն ակումբ, Society of Fighters for Freedom and Democracy? և Լեհաստանի գրողների միություն
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան Աշխատանքի դրոշ 2-րդ աստիճանի շքանշան Ժողովրդական Լեհաստանի շինարարների շքանշան "Participation in the defensive war of 1939" Medal Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ Ժողովրդական Լեհաստանի 10-րդ տարեդարձի մեդալ Ժպիտի շքանշան
Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործիչ
և «Ժողովրդական Լեհաստանի 40-ամյակ» մեդալ
ԶավակներKatarzyna Żukrowska?
 Wojciech Żukrowski Վիքիպահեստում

Վոյցեխ Ժուկրովսկի (լեհ.՝ Wojciech Żukrowski, ապրիլի 14, 1916(1916-04-14)[1][2][3][…] կամ մայիսի 14, 1916(1916-05-14)[4], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5] - օգոստոսի 26, 2000(2000-08-26)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստան), լեհ արձակագիր, սցենարիստ, լրագրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոյցեխ Ժուկրովսկին ծնվել է Կրակով քաղաքում։ Առաջին անգամ տպագրվել է 1934 թվականին Վարշավայում տպագրվող երիտասարդական «Kuźnia Młodych» («Երիտասարդների դարբնոց») շաբաթաթերթում։ 1937 թվականին ընդունվում է Յագելոնյան համալսարան, սակայն շուտով բռնկվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, և նա զորակոչվում է բանակ։ Պատերազմից հետո ավարտում է Վրոցլավի համալսարանի լեհագիտության ֆակուլտետը։ 1945-1947 թվականներին Լեհական բանակի զորամասերից մեկի հրամանատարն էր։ Եղել է թղթակից Վիետնամում, Լաոսում, Չինաստանում, աշխատել է Հնդկաստանում Լեհաստանի դեսպանատանը։ Եղել է Լեհական խաղաղության պաշտպանության կոմիտեի և ՊԵՆ ակումբի լեհական բաժանմունքի գործիչներից։ 1982-1988 թվականներին ղեկավարել է Մանկապատանեկան գրականության միջազգային խորհրդի լեհական բաժանմունքը, 1983-1989 թվականներին՝ Լեհ-խորհրդային բարեկամություն կազմակերպությունը, 1986-1989 թվականներին՝ Լեհաստանի գրողների միությունը։ Եղել է ԼԺՀ սեյմի 6-9-րդ նստաշրջանների պատգամավոր (1972-1989)։

Նրա ամենահայտնի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր՝ «Lotna», «Skąpani w ogniu», Zapach psiej sierści, Kamienne tablice, Porwanie w Tiutiurlistanie.

Վոյցեխ Ժուկրովսկին հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առևանգում Տյուտյուռլիստանում (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1958, 227 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ամալյա Ղուկասյանը, նկարիչ՝ Յու. Կիսելյով։
  • ԼԺՀ 3-րդ աստիճանի պետական մրցանակ (1953)։
  • 2-րդ աստիճանի «Աշխատանքային դրոշի» շքանշան (1955)։
  • ԼԺՀ ազգային պաշտպանության նախարարության 2-րդ աստիճանի գրական պարգև (1961)։
  • ԼԺՀ մշակույթի և արվեստի նախարարության 1-ին աստիճանի պարգև (1969)։
  • ԼԺՀ ազգային պաշտպանության նախարարության պարգև (1985)։
  • Ժպիտի շքանշան (1974)։
  • Ժողովրդական Լեհաստանի շինարարի շքանշան (1976)։
  • ԼԺՀ 1-ին կարգի պետական մրցանակ (1978)։
  • Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1978)։
  • ԼԺՀ ազգային պաշտպանության նախարարության հատուկ մրցանակ (1988)։
  • Վլադիսլավ Ռեյմոնտի անվան մրցանակ (1996)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ
  5. 5,0 5,1 5,2 Sejm Library — 1919.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոյցեխ Ժուկրովսկի» հոդվածին։