Վոնգեչի Մուտու | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1972[1][2][3] (52 տարեկան) |
Ծննդավայր | Նայրոբի, Քենիա[1] |
Քաղաքացիություն | Քենիա և ԱՄՆ |
Կրթություն | Եյլի արվեստի դպրոց, Քուփեր Յունիոն և Ատլանտյան քոլեջ |
Մասնագիտություն | նկարչուհի, վիզուալ արտիստ, քանդակագործ, գծանկարիչ, collagist և ինստալյացիոն արտիստ |
Ոճ | աֆրոֆուտուրիզմ և ժամանակակից արվեստ[1] |
Ժանր | social-artistic project?[4] և Ֆիգուր[4] |
Պարգևներ | |
Պաշտոն | artist-in-residence? |
Կայք | wangechimutu.com |
Wangechi Mutu Վիքիպահեստում |
Վոնգեչի Մուտու (անգլ.՝ Wangechi Mutu, հունիսի 22, 1972[1][2][3], Նայրոբի, Քենիա[1]), քենիացի ժամանակակից նկարչուհի։
Մուտուն ծնվել է 1972 թվականին Քենիայի Նայրոբի քաղաքում։ Ապրում և աշխատում է ԱՄՆ-ի Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում։
Վոնգեչի Մուտուի ստեղծագործական խումբը մասնակցել է Մոսկվայի ժամանակակից արվեստի 5-րդ բիենալեի հիմնական նախագծին, որը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 20-ը[5]։
Վոնգեչի Մուտուն կրթություն է ստացել Լորետո Մսոնգարի վանքում (1978-1989), այնուհետև ուսանել է Ուելսում՝ Ատլանտիկայի միացյալ համաշխարհային քոլեջում։ 1990-ական թվականներին Մուտուն տեղափոխվել է Նյու Յորք՝ մասնագիտանալով արվեստի և մարդաբանության ոլորտում Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում և Փարսոնսի դիզայնի դպրոցում։ 1996 թվականին Կուպերի միությունում ստացել է արվեստի և գիտության բակալավրի աստիճան, իսկ 2000 թվականին Եյլի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։
Լինելով ծնունդով քենուհի՝ Վոնգեչի Մուտուն ստացել է քանդակագործի և մարդաբանի կրթություն։ Նա իր ստեղծագործական գործունեության ընթացքում ուսումնասիրում է կնոջ ու մշակութային ինքնությունների հակասությունները, հղում դրանք գաղութատիրական պատմություններին, ժամանակակից աֆրիկյան քաղաքականությանը և միջազգային նորաձևության արտադրությանը։ Համակցելով հանդեսների, ներկված մակերեսների և գտածո նյութերի կերպարները, Մուտուի կոլաժները հիշեցնում են փոխպատվաստման վիրաբուժություն և բիոնային պրոթեզավորում։ Մուտուի ձևերը միաժամանակ վանող են և գրավիչ, հնագույն և ֆուտուրիստական, բռնությունից նկարչուհին ստեղծել է գրավիչ գեղեցկություն։ Նրա աշխատանքը ցույց է տալիս ինքնության ճգնաժամը, երբ որոշակի մշակույթի ծագումն ու պատկանելիությունը դառնում են անհանգստացնող և վտանգավոր տարածք։
Մուտուի աշխատանքները ցուցադրվում եմ համաշխարհային թանգարաններում և պատկերասրահներում, ներառյալ՝ Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Մայամիի Պերես արվեստի թանգարանում, Լոնդոնի Թեյթ Մոդեռն ժամանակակից պատկերասրահում, Նյու Յորքի Հառլեմ ստուդիա-թանգարանում, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի Կունստպալաստ թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոնգեչի Մուտու» հոդվածին։ |
|