Տադեուշ Պոպել

Տադեուշ Պոպել
լեհ.՝ Tadeusz Popiel
Ծնվել է1863[1][2][3][…]
ԾննդավայրՇչուցին, Dąbrowa County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան
Վախճանվել էփետրվարի 22, 1913(1913-02-22)[4][3]
Մահվան վայրԿրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
ՔաղաքացիությունԼեհաստան և  Ավստրիական կայսրություն
ԿրթությունԿրակովի արվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
 Tadeusz Popiel Վիքիպահեստում

Տադեուշ Պոպել (լեհ.՝ Tadeusz Popiel, 1863[1][2][3][…], Շչուցին, Dąbrowa County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան - փետրվարի 22, 1913(1913-02-22)[4][3], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհ նկարիչ։ Հայտնի է իր ստեղծած կրոնական և պատմական ժանրի կտավներով։

Քանդակագործ Անտոն Պոպելի եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տադեուշ Պոպելը ծնվել է 1863 թվականին, Շչուցին քաղաքում, մանր ազնվականի ընտանիքում։ Կրակովի գեղարվեստի ակադեմիայում ուսանել է Վլադիսալավ Լուշչկևիչի և Լեոպոլդ Լեֆլյորի մոտ[5]։ Ավելի ուշ կոմպոզիցիա է սովորել Յան Մատեյկոյի մոտ, ով դարձել է նրա հովանավորը[6], և Պոպելը կրթությունը շարունակել է Վիեննայում և Մյունխենում։ Ուսումն ավարտելուց հետո՝ 1890-ական թվականներին շրջագայել է, եղել Դանիայում, Իտալիայում, Ռումինիայում, Ռուսաստանում։ Ունեցել է ցուցահանդեսներ և մեդալների արժանացել Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում և Կալիֆոռնիայի 1894 թվականի Midwinter միջազգային ցուցահանդեսում[5]։

Այդ ժամանակահատվածի նրա հիմնական աշխատանքներից են Պադուայի Սուրբ Անտոնիո բազիլիկայի նկարազարդումները (աշխատանքներն իրականացրել է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելուց հետո) և Լվովի թատրոններում[5]։ Նաև մշակել է լեհական եկեղեցիների և այլ հանրային շինությունների համար որմնանկարներ, ֆրեսկներ և վիտրաժներ։ Հետագայում նա ստեղծել է նկարչական դպրոց և Պոզնանի նկարիչների միության հիմնադիրներից է։

Տարբեր ժամանակներում նա ապրել է Կրակովում, Լվովում և Չերնովցիում։ Հետագա տարիների ընթացքում նա իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Սվոսշովիցում, որտեղ ունեցել է իր ստուդիան և ստեղծել է լանդշաֆտներ։ Պոպելի մահվան ժամանակ նրա աշխատանքները համարվում էին հնաոճ, և նրան հիմնականում հիշում են Յան Ստիկայի ստեղծած մի քանի տեսարանների վրա կատարած աշխատանքների համար, ինչպիսիք են Racławice Panorama («Ռացլավիցյան ճակատամարտի տեսարան») և Transylvania Panorama (Տրանսիլվանյան տեսարան)[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Tadeusz Popiel
  2. 2,0 2,1 CONOR.Sl
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Brief biography @ Tripod.
  6. 6,0 6,1 Biographical notes Արխիվացված 2016-01-29 Wayback Machine @ Agra Art.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տադեուշ Պոպել» հոդվածին։