Տակի (ճապ.՝ 多気町 Տակի-տյո), Ճապոնիայի Միե պրեֆեկտուրայի Տակի գավառում գտնվող ավան։ Ավանի մակերեսը կազմում է 103,17 կմ²[2], բնակչությունը՝ 15 027 մարդ (2014 թվականի հունիսի 1-ի տվյալների համաձայն)[3], բնակչության խտությունը՝ 145,65 մարդ/կմ²։
Տակի ավանը տեղակայված է Հոնսյու կղզու Կինկի տարածաշրջանի Միե պրեֆեկտուրայում։ Այս ավանի հետ սահմանակցում են Մացուսակա քաղաքը և Օդայ, Մեյվա, Տամակի, Վատարայ[4] ավանները։
Ավանի բնակչությունը կազմում է 15 027 մարդ (2014 թվականի հունիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 145,65 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[5].
Տարեթիվ |
Բնակչության թվաքանակ
|
1980 |
16 054 մարդ
|
1985 |
16 174 մարդ
|
1990 |
15 691 մարդ
|
1995 |
15 644 մարդ
|
2000 |
16 149 մարդ
|
2005 |
15 793 մարդ
|
Տակի ավանում տեղակայված են «Sharp»-ի (էլեկտրոնիկա արտադրող ընկերություն)[6] և «Daihen Corporation»-ի (էլեկտրոտեխնիկա արտադրող ընկերություն)[7] գործարանները, «Taki Crystal Town» առևտրի կենտրոնը։
Տակի ավանը խորհրդանշող ծառ է համարվում կամֆորայի ծառը, ծաղիկ՝ Lilium japonicum-ը, թռչուն՝ Zosterops japonicus-ը[8]։