Տաչանկա (ուկրաիներեն՝ тача́нка), (ռուս.՝ тача́нка), ձիաքարշ ռեսորավոր սայլի տեսակ, որը դեպի ետ ուղղված հաստոցային գնդացիր է կրում։ Հայտնի է 1890-ական թվականներից։ Օգտագործել են Միացյալ Թագավորության զորքերը Հարավային Ռոդեզիայում (այժմ՝ Զիմբաբվե) ծագած խռովությունը ճնշելիս 1893 և 1896 թվականներին։
Տաչանկային սովորաբար լծում էին երկու (զույգ լծվածք), երեք, երբեմն էլ չորս ձի (ուժեղացրած լծվածք)։ Անձնակազմը հիմնականում երկու-երեք հոգի էր՝ սայլապանը և գնդացրային անձնակազմը։
Հասկանալով գնդացրի դերը մարտում, նրան տեղաշարժելու և սպասարկելու, զինամթերքով ապահովելու կարևորությունը ռուսական բանակում նախագծվեցին և փորձարկվեցին գնդացրային սայլեր։ Փորձարկումները հաջող էին և 1909 թվականին որոշվեց սկսել դրանց արտադրությունը[1]։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մաքսիմ գնդացիրը և նրա անձնակազմը տեղափոխվում էին հրետանային, առանց ռեսորների սայլով, որը ռազմերթի նախատեսված չէր և չէր հասցնում հեծելավաշտի հետ համատեղ տեղաշարժվել։ Քաղաքացիական պատերազմի տարիներին ռազմաճակատները ձգված էին, հեծելակը իրականացնում էր հետախուզություն, մարտարշավներ, ռազմաճակատի թույլ պաշտպանված հատվածում անցումներ։ Տաչանկան հնարավորություն ուներ ընթացքի ժամանակ թիրախային կրակ բացել, քանի որ ռեսորների հաշվին ընթացքը փափուկ էր։ Հարձակման ժամանակ մանյովրելով կարողանում էր կրակով պահել հեծելազորի թիկունքը։
Քաղաքացիական պատերազմի տարիներին տաչանկաները մարտի ժամանակ անցնում էին հակառակորդի թևերից և խաչաձև կրակ բացում։ Ձիերը շատ լավ թիրախ էին, և կարմիրբանակայինների հաջողությունը միայն այն պատճառով էր, որ սպիտակգվարդիականները շատ քիչ գնդացիրներ ունեին։ 1919-1921 թվականների սովետա-լեհական պատերազմի տարիներին այս փորձը իրեն չարդարացրեց, քանի որ լեհերը բավականին ժամանակակից զենք ունեին։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տաչանկա կատեգորիայում։ |