Տատյանա Ժուկ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | գեղասահորդուհի |
Երկիր | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 2, 1946 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ | մարտի 21, 2011[1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Օրեխովո-Զուևո, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Տատյանա Ժուկ (ռուս.՝ Татьяна Алексеевна Жук, հունվարի 2, 1946, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 21, 2011[1], Օրեխովո-Զուևո, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[2]), խորհրդային գեղասահորդուհի, հանդես է եկել զուգասահքում։ Ալեքսանդր Գորելիկի հետ 1968 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիրներ են։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։
Տատյանա Ժուկը խորհրդային ճանաչված մարզիչ Ստանիսլավ Ժուկի փոքր քույրն է։
Գեղասահքով սկսել է զբաղվել Լենինգրադում՝ Իգոր Մոսկվինի ղեկավարությամբ։ Առաջին զուգընկերոջ՝ Ալեքսանդր Գավրիլովի հետ դարձել է Աշխարհի (1963 թվական) և Եվրոպայի (1963-64 թվականներ) առաջնությունների բրոնզե մրցանակակիր։ Բացի դրանից, 1963 թվականի ԽՍՀՄ առաջնությանը հանդես է եկել որպես մենասահորդ և եղել է երկրորդը։
1964 թվականի ապրիլին տեղափոխվել է Մոսկվա՝ ԲԿՄԱ, սկսել է մարզվել եղբոր՝ Ստանիսլավ Ժուկի ղեկավարությամբ և զույգ է կազմել Ալեքսանդր Գորելիկի հետ։ Նրանք հասակի մեծ տարբերությամբ առաջին սպորտային զույգն էին։
1965 թվականին Ժուկ/Գորելիկ զույգը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 1966 և 1968 թվականների Աշխարհի առաջնություններին՝ արծաթե մեդալակիր։ Եվրոպայի առաջնություններին 1965 թվականին դարձել են բրոնզե մեդալակիրներ, իսկ 1966 թվականին՝ արծաթե մեդալակիրներ։
1966 թվականին Տատյանա Ժուկը լուրջ վնասվածք է ստանում։ Բժիշկներն արգելում են նրան սառույց դուրս գալ առնվազն մեկ տարի։ Զույգն ամբողջապես բաց է թողնում 1966-67թթ. մրցաշրջանը։ Այնուամենայնիվ, գեղասահորդները կարողանում են վերադառնալ սպորտ և 1968 թվականին Գրենոբլում կայացած օլիպիադայում նվաճում են արծաթե մեդալ[3]։
1965 թվականին Տատյանա Ժուկը ամուսնանում է բանակի հանրահայտ ֆուտբոլիստ Ալբերտ Շեստերնյովի հետ, իսկ 1968 թվականին որոշում է ավարտել սպորտային կարիերան՝ երեխա ունենալու համար։ Ֆիզարձակուրդից վերադառնալուց հետո զուգընկերոջ հետ հանդես է եկել սառույցի վրա կրկեսում։ Ա. Շեստերնյովի հետ նրանք ապրեցին վեց տարի և ամուսնալուծվեցին 1970-ականների սկզբներին։ Մյուս ամուսնությունից ևս մեկ դուստր ունի։
Մրցումներ | 1964—1965 | 1965—1966 | 1966—1967 | 1967—1968 |
---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 2 | |||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 3 | 2 | 2 | |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 3 | 2 |
Մրցումներ | 1959—1960 | 1962—1963 | 1963—1964 |
---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 5 | ||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 3 | 6 | |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 10 | 3 | 3 |
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 1 | 2 |
|