Տեսուչի այցելությունը անգլ.՝ An Inspector Calls | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | քրեական ֆիլմ, միստիկ ֆիլմ և դրամա |
Թվական | 2015 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Aisling Walsh? |
Սցենարի հեղինակ | Helen Edmundson? |
Երաժշտություն | Dominik Scherrer? |
Տևողություն | 87 րոպե |
Տեսուչի այցելությունը (An Inspector Calls) 2015 թվականի թրիլեր ժանրի բրիտանական հեռուստաֆիլմ է նկարահանված Այսլինգ Վալշի (Aisling Walsh) կողմից[1], պրոդյուսերն է Հովարդ Էլլան (Howard Ella)[2] : Գլխավոր դերում հանդես է եկել Դավիդ Տյուլիսը (David Thewlis)[3][4]: Սյուժեն հիմնված է Ջոն Բոյնթոն Պրիստլիի համանուն ներկայացման վրա։ Պատմության կենտրոնում խորհրդավոր տեսուչ է, որը հետաքննության նպատակով հարցաքննում է մեծահարուստ Բիրլինգ ընտանիքի անդամներին և նրանց ընթրիքի հյուրին՝ կապված երիտասարդ կնոջ ինքնասապանության հետ։ Ֆիլմն առաջին անգամ հեռարձակվել է 2015 թվականի սեպտեմբերի 13-ին BBC One հեռուսաալիքի եթերում։
Իրադարձությունները տեղի են ունենում Առաջին աշխարհամարտի նախաշեմին՝ 1912 թվականին և ներառում են անգլիացի հարուստ Բիրլինգ ընտանիքի տոնական ընթրիքի երեկոն։ Տոնակատարությունը ընդհատվում է ոստիկանության տեսուչ Գուլի ժամանումով, որը հետաքննում է նոր տեղի ունեցած տեղացի երիտասարդ կնոջ ինքնասպանությունը։ Տեսուչի կողմից ընթրիքի յուրաքանչյուր անդամի հարցաքննությունը երևան է հանում, որ նրանք բոլորը ակամա մասնակցություն են ունեցել կատարված ողբերգությանը[5]։
|