Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տիերի Ամիել | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Thierry Amiel |
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1982 (41 տարեկան) Մարսել |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | RCA Records |
Կայք | thierryamiel.com |
Thierry Amiel Վիքիպահեստում |
Տիերի Ամիել (ֆր.՝ Thierry Amiel, հոկտեմբերի 18, 1982, Մարսել) , ֆրանսիացի երգիչ, երգերի հեղինակ, «À la recherche de la» ֆինալիստ։ Թողարկել է երեք ալբոմ՝ «Paradoxes» (2003), «Thierry Amiel» (2006), «Où vont les histoires?» (2010): 2012 թվականին «Ադամ և Եվա՝ Երկրորդ հնարավորություն» մյուզիքլում կատարել է Ադամի դերը։
Տիերի Ամիելը ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 18-ին, Ֆրանսիայում։ Ընտանիքում եղել են չորս երեխաներ՝ բոլորը տղաներ։ Տիերիի հայրը՝ ոստիկան է, մայրը եղել է դայակ։ Տիերին դեռ փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ, իսկ 13 տարեկանում ծնողները նրան ուղարկեցին Բուշ դյու Ռոնի երգչախմբում սովորելու, որը գտնվում է Մարսելից ոչ հեռու։ Նրա դեբյուտը եղել է Մարսելի օպերայում, երգչախմբի կազմում։ Հետագայում Տիերին որոշում է փորձել իրեն ժամանակակից երգում, տիրապետում է ջութակի և դաշնամուրի։ Կարճ ժամանակում նրան սկսում են հրավիրել տարբեր փառատոնների, տարբեր երաժիշտների հետ հանդիպումների, որոնց թվում են եղել՝ Zouk Machine և Herbert Leonard: Մասնակցել է մեծաթիվ փառատոնների, դուրս է եկել Graines de Stars Tour և Le Tremplin 2000 մրցույթների եզրափակիչ, իսկ 2003 թվականին դարձել է À la recherche de la-ի ֆինալիստ, որը նրան բերեց հայտնություն։ Նաև Տիերին թողարկել է երեք ալբոմ, առաջինը որի անունն է «Paradoxes», նույն պես թողարկվել է 2003 թվականին։ 2011 թվականին Պասկալ Օբիսպոն Ամիելին վերցնում է իր մյուզիքլում Ադամի դերը խաղալու համար «Ադամ և Եվա՝ Երկրորդ հնարավորություն» (ֆր. Adam & Eve. La Second Chance), որի պրիմիերան եղել է 2012 թվականի հունվարի 31-ին։
2012 թվականի հոկտեմբերի 8ին Ադամ և Եվա՝ Երկրորդ հնարավորություն (Adam & Eve. La Second Chance)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիերի Ամիել» հոդվածին։ |
|