Տիմոտի Բասֆիլդ անգլ.՝ Timothy Busfield | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1957[1][2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Լանսինգ |
Կրթություն | East Tennessee State University? և East Lansing High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, հեռուստառեժիսոր, դրամատուրգ և թատրոնի դերասան |
Ամուսին(ներ) | Մելիսա Գիլբերտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Տիմոտի Բասֆիլդ (անգլ.՝ Timothy Busfield, հունիսի 12, 1957[1][2], Լանսինգ), ամերիկացի հեռուստատեսային դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ Բասֆիլդն առավել հայտնի է «Երեսուն և քանիս» հեռուստասերիալում խաղացած դերով, որտեղ նա նկարահանվել է 1987 թվից մինչև 1991 թիվը[3]։
1991 թվականին նա հաղթել է «Էմմի» մրցանակաբաշխությունում տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար՝ դրամատիկ հեռուստասերիալում[4]։
Բասֆիլդը նկարահանվել է մի քանի տասնյակ հեռուստաշոուներում և ֆիլմերում։ Իսկ 2000-ականներին կենտրոնացել է հեռուստատեսային ռեժիսուրայի մեջ։ Նա նկարահանել է սերիաների էպիզոդիկ շարք ներքոհիշյալ սերիալներում՝ «Սպորտի գիշերը», «Լաս Վեգաս», «Պոմադային ջունգլի», «Սպիտակ օձիք» և «Գոտեմարտ»։ Որպես ռեժիսոր նա հանդես է եկել ավելի քան 40 հեռուստաշոուներում։ Դրա հետ մեկտեղ ելույթ է ունեցել որպես գործադիր պրոդյուսեր[3]։
Տիմոտին լավ հայտնի է իր երկարատև դերով «Արևմտյան թևը» (1999—2006) հեռուստասերիալում։ 2000-ականներին նա նկարահանվել է նաև «Ստուդիա 60 Սանսետ Սթրիփում» սերիալում, որը փակվեց առաջին սեզոնից հետո[3]։
|