![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ[1] |
տարի | դեկտեմբերի 1, 1889 |
բարձրություն | 33 սանտիմետր[2] |
լայնություն | 41,4 սանտիմետր[2] |
ստեղծման վայր | Սեն Ռեմի դե Պրովանս |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ |
հավաքածու | Պետական Էրմիտաժ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Տնով և մաճկալով բնապատկեր» (ֆր.՝ Paisage avec une maison et un laboureur), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ, հռչակավոր գեղանկարիչ, Վինսենթ վան Գոգի նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 33 × 41,4 սմ[3]։
Այսօր «Տնով և մաճկալով բնապատկեր» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ)։
«Տնով և մաճկալով բնապատկեր» ստեղծագործությունում Վինսենթ վան Գոգը պատկերել է բնապատկեր՝ թռչնի թռիչքի բարձրությունից։ Կտավին հեղինակը վրձնել է դաշտեր, որոնք գտնվում են բլուրների միջև, տուն՝ շրջապատված ծառերով։ Հեռվում երևում է գյուղացին՝ սպիտակ ձիու հետ։ Պատկերված տղամարդը հերկ է անում դաշտի մի հատվածում։ Նկարի ձախ ծայրամասի կենտրոնական հատվածում կին է պատկերված՝ ջրհորի մոտ։
Գոգը կտավը նկարել է 1889 թվականի օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, երբ գտնվում էր Սեն Ռեմի դը Պրովանսում՝ հոգեբուժարանում։ Օգոստոսի վերջին իր եղբորը՝ Թեոյին ուղղված նամակում Գոգը գրում է[4].
![]() |
Երեկ կրկին մի փոքր աշխատեցի։ Նկարում եմ այն, ինչ տեսնում եմ իմ պատուհանից՝ հնձած դեղին արտ, մանուշակագույն հողի և դեղին հարդի ցայտերանգություն, հետին պլանում՝ բլուրներ։ - Վինսենթ վան Գոգ
|
![]() |
Վան Գոգի մահվանից հետո կտավը որոշ ժամանակ մնում է Պոլ Գաշեի մոտ՝ Գոգին բուժող բժշկի։ 20-րդ դարասկզբին «Տնով և մաճկալով բնապատկեր» ստեղծագործությունը հայտնվում է Ամստերդամի թանգարաններից մեկում։ Հետո կտավը գնում է գերմանացի կոլեկցիոներ Պաուլ Կասիրերը, որից էլ, 1928 թվականին Օթթո Կրեբսն է գնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կտավը հայտնվում է խորհրդային զորքերի մոտ և տարվում ՌԽՍՀ՝ որպես ռազմատուգանք։ Երկար տարիներ այն մնում է Էրմիտաժի պահոցներում։
«Տնով և մաճկալով բնապատկեր» ստեղծագործությունն առաջին անգամ Էրմիտաժում ցուցադրվել է 1995 թվականին՝ ռազմաավարի ցուցահանդեսի շրջանակներում[5]։ 2001 թվականից մշտական ցուցադրության է ներկայացված Էրմիտաժում[6], իսկ 2014 թվականի վերջերից ցայսօր այն ներկայացված է Սերգեյ Շչուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի սրահում՝ Գլխավոր շտաբում (սրահ 413)[7]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տնով և մաճկալով բնապատկեր» հոդվածին։ |
|